Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դաձորի ենթաշրջանի ի նք նապա շ տպա նակա ն և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվե է ԼՂՀ «Ափության համար» մեդալով։ Թաղված է Տոնաշենում։

ՏՕՂՐԱՄԱՋՅԱՆ Արման Արտավազդի (7.1. 1974, Երևան 25.1.1994. Քելթաջար (Օմարի լեռնանցք)), ուսանող-ազատամարտիկ։ 1988-ին անդամագրվել է «Ազգային լեգեոն» կամավորական ջոկատին։ 1992-ից սովորել է Երևանի բանկային տնտեսագիտական ինստիտուտում։ 1992-94-ին ջոկատի կամ 1Տ° զորամասի կազմելում մասնակցել է Եղեգնաձորի (Խաչիկ), Սիսիանի (Սոֆլու), Իջևանի (Վազաշեն), Նոյեմբերյանի (Բարեկամավան), Գուիսի (Խոզնավար), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

ՏՈՆՍՅԱՆ Երջանիկ Յաշայի (13.10.1973, գ.

Դրախտիկ (ԼՂՀ Հաղրութի շրջան) - 30.1.1994, գ.

Կարախանբեյվր (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1990-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։

1990- 94-ին Դրախտիկի կամավորական ջոկատի (հրամանատար՝ Վ. Գեուգյան) կամ Հադրութի ՊՇ առանձին մոտոհրաձգային գումարտակի 3-րդ վաշտի կազմելում մասնակցել է Դրախտիկի մոտակա «Կըխանա խութ» ղիլքերի վերագրավման, «Շահարորվենյալ» բարձունքի ազատագրման, Ֆիզուլիի (Դովլությաղու, Կարախանբեյլի), Ջաբոսյիլի (Սեյիդահմեդլի) շրջանների ազատագրական մարտերին։ Թաղված է Դրախտիկում։



ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

1988-89 ուսումնական տալում ՀԽՍՀ և ԼՂԻՄ հանրակրթական դպրոցներում աշխատել է համարղատասխանաբար 59 հզ. և շուրջ 3 հզ. ուսուցիչ։ Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին ուսուցիչների հիմնական խնդիրը եղել է ապահովել ուսուցման բավարար մակարղակը և որակը. աշակերտներին հայրենասիրական ոգով դաստիարակելը։ Բացի այդ, 1988-94-ին կամավորական ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմելում հազարավոր ուսուցիչներ մասնակցել են ՀՀ Գուիսի (Շոտնուխ, Տեղ, Կոռնիձու), Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի, Շամշադինի. Արարատի, Վայքի, Եղեգնաձորի, ԼՂՀ Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 53 ուսուցիչ։ ՀՀ և ԼՂՀ մեդալներով պարգևատրվել են նրանցից 23-ը։


ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Կամո Էդիկի (18.12.1964. գ. ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 1.4.1993, «Ալիբալի» տեղամաս (Աղդամի շրջան)), ուսուցիչ-ազատամարտիկ։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1990)։ 1990-ից աշխատել է ճարտարի միջնակարգ ղլղլոցում։ 1991-93-ին Մարտունիի ՊՇ ճարտարի առանձին մոտոհրաձգային գումարտակի վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ 1993-ին մի խումբ ազատամարտիկների հետ կասեցրել է Ֆիզողի-Մարտունի ավտոմայրուղիով հակառակորդի ռազմական տեխնիկայի առաջխաղացումը։ Թաղված է ճարտարում։

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Շահիս Լևոնի (28.5.1957, գ. Հերհեր (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 5.5.1993, Ամարասի ձորակ), ռազմագիտության ուսուցիչհրամանատար։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՕՐ-ում։ 1978-ից աշխատել է Հերհերի միջնակարգ ղլղլոցում։ 1988-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1990-93-ին Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմելում (դասակի, ապա՝ վաշտի հրամանատար) մասնակցել է Ամարասի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Հերհերում։

ԱՌՍՏԱՄՅԱՆ Ալեքսանդր Գևուզի (29.1. 1962. Բաքու - 12.4.1992. գ. Ջանհասան (ԼՂՀ