Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմակերպությունները, Փախստականների Դանիական խորհուրդը, ՄԱԿ-ի խոշտանգումների զոհեՐԻ կամավորական հիմնադրամը և այլ կազմակերպողդուններ։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործում են ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերով վարչությունը, ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ անհայտ կորած հարազատների միությունը, «Ընդդեմ խարիսկան կամայականության» հասարակական կազմակերպությունները են։ ՓԱԿԱՀԱՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից՝ 86 կմ հարավ-արևելք Որոտան գետի ստորին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը՝ 104 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՓԱՄՓՈՒՇՏ, հրաձգային զենքի և որոշ թնդանոթների ռազմամթերք, որի պարկուճի մեջ զետեղված են գնդակը (արկը), վառոդալիցքը և բոցավառիչը։ Կախված զենրի տեսակից՝ տարբերում են ատրճանակի, հրացանի, հրանոթի և որսորդական հրացանի Փ-ներ։ Լինում են մարտական, օժանդակ և ուսումնական Փ-ներ։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրաձգային զենքերում օգտագործվել են 5.45, 5.6, 7.62, 9, 12.7, 14.5 մմ տրամաչարիերի, իսկ հրետանային ակոսավոր փողերով զենքերում՝ 23 և 30 մմ տրամաչարիերի Փ-ներ

ՓԱՅՏՅԱՆ Արշալույս Զավենի քծ. 2.12.1959, գ. Նորաշեն (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայոր (2001) ։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտը (1987) և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1997)։

1991-ին՝ «Նժդեհ» կամավորական,