Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զա դեսպան (1993)։ Պատմական գիտությանների թեկնածու (1986)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1979)։ 1980-91-ին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող։ 1991-92-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական, 1992-93-ին՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի հավատարմատար, 1993-96-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, 1997-98-ին՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազու դեսպան։ 1999-2001ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսու, 2001-ից՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս։

1988- 96-ին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ներկայացրել է ԼՂ հիմնահարցը, առաջ քաշել բանակցային գործընթացներում ԼՂ որպես իրավահավասար կողմի ներգրավման խնդիրը։

Փ-ի գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմության (Ճ1-Ճ\Դ11 դդ.), տնտեսական պատմության, խավագիտության, ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրներին։

Եոկ. Հայաստանի աոետրական ադինեղր XVI-XVII դդում, Ե., 1987։

Հ. Խաչատոյան

Ք


ՔԱԼԱՇՅԱՆ Հովհաննես Գարեգինի, «Ուզբեկ» (14.12.1964, Ստեփանավան - 52.1992, գ. Փառուխ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1990-92-ին ՀՀԴ Ստերիանավանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեվան, Կռթի) և ԼՂՀ Մարտակերտի (Հաթերք), Ասկերանի (Լեսնոյ, Փառովս) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանավանում։

ժ. Սեֆիլյան, Ա. Եղյամ ՔԱՀՔԵՋՅԱՆ Կարապետ Հայկի լ24.3. 1962, Հալեպ - 26.6.1993, «Պուշկենյալ» բարձունք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), սփյուռքահայ ազատամարտիկ, «Խսդակխևե» ջոկատի հիմնադիր-հրամանատար։ Ավարտել է Ֆարնկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը (1978)։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանությանը, 1991-93-ին՝ ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի և ԼՂՀ Ասկերանի (Քյոսալար, Ջանհասան), Մարտակերտի (Հարությունագոմեր, Առաջաձոր, Վանք, Դրըմբոն, Մոխոսթաղ, Մաղավուզ, Լևոնարխ, Մարտակերտ), Քելբաջարի (Ենիքենդ) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ, մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։

Թաղված է Եռաբլուրում, ուտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։

Գոկ. Պետորայան Ա., Սփյորոքահայերը ւԽոտադաշտի վոա, Ե.. 2000։

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ, վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։ Կազմվել է 1993-ին՝ ազատագրված Լաչինի շրջանի և նրանից հարավ ընկած տարածքներում։ Գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավարևմտյան մասում, ընդգրկում է Հակալի գետի ավազանի մեծ մասը։ Ամենաբարձւ կետը Ծռասար (Դալիդաղ) լեռնագա-