Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Մնացականյանը, Ս. Հովսեփյանը, Վ. Գևորգյանը, Ա. Առաքելյանը, Մ. Մանուկյանը, Ա. Միմոնյանը, Վ. Թումանյանը, Հ. Մարտինյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։ ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԱՈԱՆՁԻՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, տես Շուշիի առանձնակի գումաՀտակ։

ՔԱՐԱՀՈՒՆՋ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հարավ-արեմուտք 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 288 հա։ Բնակչությունը՝ 187 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, ակումբ, բուժկետ։ Ք-ում և շրջակայքում պահպանվել են բերդ (IX դ.), Ս. Աստվածածին եկեղեցին (Ճ111-Ճ\Ղ11 դդ.), Քարավեճի բնակատեղին (XIII դ.), խաչքարեր։

1988-ին Ք-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Աղաջանյան, Ն. Խոսավյան և ուրիշներ)։ Ջոկատը առանձին կամ 1992-ի ամռանից Մաճկալաշենի, ապա՝ Կաշմիր Շուկայի գումարտակների կազմերում մասնակցել է գյուղի, Ամաորաի հովտի ընդհանուր պաշտպանությանը, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։

Մ. Բեգլաղան

ՔԱՐԱՏԱԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում, շրջկենտրոնից 123 կմ հաշավ՝ Ողջի գետի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 25 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղի մոտակայքում կա կշաքարի հանքավայր։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 2000-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՔԱՐԵԳԱՀ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 2 կմ հյուսիս՝ Հակարի գետի միջին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 174 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղում պահպանվել են զարգացած միջնադարի խաչակոթողների և խեցեղենի կտոշնեշ։

Ազատագրվել է 1992-ի մայիսին, բնակեցվել է 1994-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՔԱՐԻՆԳ, գյուղ Խծաբեպի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 92 կմ արևմուտք։ Տարածքը՝ 200 հա։ Բնակչությունը՝ 6 (2003)։ Գյուղի եկեղեցին ավերված է։ 1991-ին հակառակորդը ավեշել է գյուղը, սպանել է 5 խաղաղ բնակիչների։

1992- ին ազատագրվել է և վերաբնակեցվում է։ ՔԱՐԻՆՏԱԿ, գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հարավ՝ Կաշկառ գետի ձախ ափին՝ 1300-1400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 200 հա։ Բնակչությունը՝ 123 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գոոդսասն, ակումբ։ Կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում է Ավանկարան քարայրը և այլն։ 1993- 1988-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (Վ. Առուշանյան, Հ. Ամխջանյան, Ա. Առաքելյան, Ա. Մարզպան, Ա. Առուշանյան), որի հիմրի վրա ստեղծվել է Շուշիի ՊՇ 52-րդ գումարտակը։ 1991-ի նոյեմբերի 19-ին հակառակորդը հարձակվել է Ք-ի վրա։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո թշնամին հետ է շպրտվել։ Նույն թվականի դեկտեմբերին Ք-ի արևելյան և «Խաչին» բարձունքի ուղղությունների դիրքերի վրա հակառակորդը նորից է հարձակվել, սակայն վերստին հետ է շպրտվել։ 1992-ի հունվարի 8-ին և

26- ին հակառակորդը մեծ ուժերով հարձակվել է Ք-ի վրա, և տեղի են ունեցել լուրջ բախումներ (տես Քարինտակի ինքնապաշտպանություն)։

Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է Ղարաբաղյան պատերազմի բոլոր ուղղությունների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով հետմահու պարգևատրվել են Վ. Արարշանյանը, Ա. Վաոբսնյանը, 2-րդ աստիճանով՝ Գ. Առաքելյանը (հետմահու), Հ. Ամիրջանյանը, Վ. Պետուսյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Առաքելյանը, «Արիության համար»՝ 20, «Շուշիի ազատագրման համսս» մեդալներով՝ 51 ազատամարտիկ։ Ք-ից զոհվել է 28 ազատամարտիկ։