Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Քելբաջարի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բ ազդու, Քեչիլիղայա, Զուման օլյաղհուրճ. որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին ղարաբաղյան զինուժը գրավել է Քելբաջարը Գյանջային (Գանձակ) կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զոսհատեխնիկա և շուրջ 250 հետևակ։ Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զոսհատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Ք. ռ. գ. ավարտվել է Ադրբեջանի զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը՝ ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

Ս. Հասոսթյան

ՔԵՐԹ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 27 կմ հարավ-արևմուտք 850 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1559 հա։ Բնակչությունը՝ 583 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Բւնի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ։ Ք-ում և շրջակայքում պահպանվել են Ա. Գևորգ եկեղեցին (XIX դ.), Կարմիր Ավետարան, Ղուլունց, Ռըսկհան սրբավայրերը, Եղիշեի վանքը և այլն։

1988-ին Ք-ում ստեղծվել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա կազմավորվել է Ք-ի վաշտը (հրամանատար՝ Գ. Ղալյան)։ Ջոկատը և վաշտն առանձին, իսկ 1992-ից Մաճկսղաշենի, ապա Կարմիր Շուկայի գումարտակների կազմերում մասնակցել են Մարտունիի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից հրամանատարներ են եղել Կ.Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, ՄՀայոսպետյանը, է. Գևուգյանը։ Ք-ից զոհվել է 11 ազատամարտիկ։

Շ. Հակոբջանյան ՔԸՐՔՈՐՅԱՆ Քըրք (Գրիգորյան Գրիգոր Ահաանի. ծ. 6.6.1917, Ֆւեզնո, ԱՄՆ), գործարար, բարերար։ Մերում է 1890-ին Խարբեորից (Արևմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գփգորյանների ընտանիքից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) մասնակից։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է ինքնաթիռների, բաժնետոմսերի առքուվաճառքով, հյուրանոցային ձեռնարկչատիրական գործունեությամբ (կառուցել է Լաս Վեգասի (ԱՄՆ) «Ֆլամենգո», «էմ Ջի էմ Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ), 1968-ից՝ կինոարտադրության բնագավառում. «Մետրո Գ-րդդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինրատորդիաների, «էմ Ջի էմ Միրաժ» կորպորացիայի հիմնական փայատերն է։ Եղել է «Քոսյսլեր Քուրիորեյշն» ավտոմոբիլային ընկերության 13,75%-ի փայատերը։

Մպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն ամերիկյան դոլար։ Առաջին խոշոր հատկացումը՝ 14 մլն դոլար, կատարել է 1993-ին՝ եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն դոլարը։ 1996-ին կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը՝ Գոփս-Ատեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4,3 մլն դոլար 1997 և 1999-ի հեռուստամարաթոններին մեկական մլն դոլար է հատկացրել Գոփս-Մտեփանակերտ և ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների շինարարության ծրագրերին։ 2001-ից Ք-ի իր ստեղծած «Լինսի» հիմնադրամը 200 մլն ղոլարի արժո-