Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղության ծրագրեր է իրականացրել (2004) ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման. ՀՀ տնտեսության և ենթակարարցվածքների. փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

ՔԻՐՍԱՎԱՆ, գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հարավ։ Բնակչությունը՝ 27 (2003)։ Հայկական հինավուրց գյուղ է. շրջակայքում կան խաչքարեր, եկեղեցիների և այլ շինությունների փլատակներ 1992-ից գյուղը վերաբնակեցվում է։

ՔՅՐՒՐԱԹԱՂ. Քուրաթաղ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 35 կմ հյուսիսարԱելք Արերրարաի արևելյան ստորոտում՝ 700 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 673.5 հա։ Բնակչությունը՝ 227 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպաց. մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.)։ 1990-ին Ք-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ռ. Ղարայան. է. Նավասարդյան), որի հիմքի վրա 1992-ին ստեղծվել է Հադրաթի պաշտպանական շրջանի վաշտերից մեկը։ Ջոկատը կամ վաշտը մասնակցել են Հադրաթի և Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Ք-ի ինքնապաշտպանությանը մասնակցել է նաև էջմիածնի կամավորական ջոկատը (հրամանատար՝ Մ. Գոիցորյան)։ Ք-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատըրվել են Գ. Գասպարյանը և Ռ. Մարտիոայանը: Զոհվել է 7 ազատամարտիկ։

ՔՈԼԱՏԱԿ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հարավ-արեմուտք 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 794 հա։ Բնակչությունը՝ 297 (2003)։ Զբաղվում են հիմնականում ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպաց, մշակույթի տուն, ակումբ. բուժկետ։ Գյուղում և շրջակայքում կան 1Ճ-ՃՆՈ1 դդ. պատմական հուշարձաններ. Ս. Հակոբավանքը (IX դ.), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը. Հնձանի եկեղեցին. Մատուռի եկեղեցին. Զառանց տափեն եկեղեցին. կիսավեր մատուռ,

Քոլատակիս. Հակոբավանքի եռակամար գավիթը (IX դ.)

բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով են։

1988-ի վերջին Ք-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Օ. Բալասյան. Մ. Գաբրիելյան), որն առանձին, իսկ 1992-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից Լ. Մկրտչյանը եղել է ՊԲ հետախուզության բաժնի շտաբի պետ։ Ք-ից զոհվել է 11 ազատամարտիկ։ ՔՈՁԱՐՅԱՆ ժ-իրայր Արամի փ. 15.2.1955, ք. Նոր Ջուղա (Իրանի Իսլամական Հանրապետություն)) . աշխարհագրագետ, քարտեզագետ, բանասեր։ Բեռլինում «Նախիջևան» միության ներկայացուցիչը (2001-ից)։ Ավարտել է Բեռլինի ճարտարագիտատեխնիկական համալսարանը

(1979) և պետական ազատ համալսարանը

, 1987-ից՝ նույն համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի դոցենտ։ 1983-ին Թ. Հոֆմանի հետ Լոգանում Հայկական համաշխարհային II համագումարում (վարչության անդամ) հանդես է եկել «Լոգանի գագաթնաժողովը և նրա հետևանքները հայերի ներկայիս վիճակի մասին» զեկուցումով։ 1985-ին ©.Հոֆմանի հետ Արևմտյան Բեռլինում հիմնել է Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն։ 1985-ին Վիեննայում մասնակցել է «Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների (նաև հայերի) նկատմամբ» թեմայով փորձագետների միջազգային համագումարի կազմակերպման աշխատանքներին։ Հեղինակ է հայ ժողովրդի