Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զոհվել է դելտապլանի վթարից։ Թաղված է Ստեփանակերտում։

ՔՈԶԻՆՅԱՆ Անտոն Երվանդի է 12(25).10.19ւՅ, գ. Շահալի (այժմ՝ գ. Վահագնի, ՀՀ Լոռու մարզում) - 1.12.1990, Երևան), կուսակցական, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1938-ից։ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար (1966 հունվար - 1974 նոյեմբեր)։ Ավարտել է Հայաստանի կոմունիստական գյուղատնտեսական (1935), ԽՄԿԿ ԿԿ կից կուսկազմակերպիչների (1946), ՀամԿ(բ)Կ ԿԿ կից (1960) բարձրագույն կուսակցական դպրոցները։ 1939-41-ին՝ Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի, 1941-45-ին՝ Երևանի ՀԿԿ Կիավյան, ապա՝ Կոտայքի շըրջկոմների, 1946-52-ին՝ Երևանի օկարգկոմի առաջին քարտուղար, 1952-66-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1960-ի վերջին Ք-ի ջանքերով սկսվել է Այփա-Սևան ջրատարի շինարարությունը, որոշում է ընդունվել Հայկական ատոմակայանի, «Զվարթնոց» օդանավակայանի, Երևանի մետրոպոլիտենի կառուցման մասին, կառավարական մակարդակով (առաջին անգամ) նշվել են Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, Անդրանիկի, Հ. Թումանյանի, Կոմիտասի ծննդյան 100-ամյակները։

Ք-ի օրոք տնտեսական ու մշակութային նկատելի վերելք է ապրել Հայաստանը։ Նրա ուշադրության կենտրոնում են եղել ազգային գիտության ու մշակույթի զարգացման խնդիրները։ Հին ձեռագրերի պետական պահոց-մատենադարանը վերակազմավորվել է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (1959), ստեղծվել է Սփյոտքահայության հետ մշակութային կապերի հայկական կոմիտեն (մայիս, 1954), հիմնադրվել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը (հունվար, 1965). որոշում է կայացվել (մարտ, 1965) և կառուցվել (նոյեմբեր, 1967) 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող համալիրը՝ Ծիծեռնակաբերդում։ Կառուցվել են հայ ժողովրդի պատմական ճակատագրի կարևոր իրադարձություններին նվիրված հուշարձաններ՝ հայոց այբուբենի հուշասյունն Օշականում (1961), Սարդարապատի հուշահամսղիրը (1967), «Մայր Հայաստան» հուշակոթողը (1967) և այլն։

Ք. հատուկ ուշադրություն է դարձրել հայրենադարձության կազմակերպմանը և այդ նպատակով կարողացել է լրացուցիչ ֆինանսական

միջոցներ ստանալ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններից։ Նրա ղեկավարության տարիներին Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում փոխվել են բազմաթիվ օտարածին տեղանուններ և վերակոչվել հայկական անուններով։

Ք. պաշտպանել է Հայաստանի մտավորականների պահանջը՝ ուղղված ԽՄԿԿ 23-րդ համագումարին և ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լ. Բրեժնևին՝ ԼՂԻՄ Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու խնդրով։ Այդ առիթով ԽՄԿԿ ԿԿ քարտուղարության՝ Ք-ին ուղղված հարցումին՝ վերջինս. Նախարարների խորհրդի նախագահ Բ. Մուրադյանի հետ, հիմնավորված պատասխան է ուղարկել ԼՂԻՄ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Հայաստանին վերամիավորելու անհրաժեշտության մասին։ Ք. Ա.Ե.-8ոչինյան

պահանջը հիմնավորել է ոչ միայն այղ հարցի պատմական ակունքները վկայակոչելով, այլև ԼՂԻՄ-ի հայության ազգային-մշակութային ու ժողովրդագրական զարգացման իրավիճակից ելնելով։ Ձնայած Ք-ի առաջարկը ԽՄԿԿ կենտկոմում չի քննարկվել, բայց էապես նպաստել է ժողովրդի մեջ այդ գաղափարի ամրապնդմանն ու զգոն պահելու գործընթացին։

Ք-ի կրտսեր որդին՝ Գ. Քոչինյանը 1992-94- ին «Իքս» դասակ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Վարդենիսի. Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է Լենինի՝ 3, Հայրենական պատերազմի II աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկ. Սովետական Հայաստանի 50 տարին, Ե., 1970։

Գրկ. Անտոն Քոչ/ւնյան (կազմողներ՝ է. Հովսեփյան, Ա. Կ.Գ. Քոչունց

Հարությունյան)։

Հ. Այվազյան

ՔՈՁՈՒՆՑ Կամո Գփշայի քծ. 28.1.1963, գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայոր (2003)։ Ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն հրամանատարական ուսումնարանը (1984) և ՌԴ ԶՌՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (2001)։ 1984-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌՒ անդրկովկասյան ռազմական օկրուգում, Աֆղանստանում տեղակայված զորախմբում (1985)։ 1990-92-ին՝ ՀՀ Մեղփի, ապա՝ Գորիսիզինկոմի տեղակալ, 1992-93-ին՝

ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի Գորիսիպարետ, 1995- 96-ին՝ ՀՀ ԶՈՒ հարավային ուղղության