Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սահմանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, հակառակորդի ռազմական հենակետերի ոչնչացման գործողություններին։

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 13 (մեկը՝ հետմահու), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ 33 (12-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար»՝ 55 (2-ը՝ հետմահու), «Շուշիի ազատագրման համար» մեդալներով՝ 2, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 10 օդաչու։

Ռազմական ավիացիայի վարչության օդաչուները

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Թոֆիկ Հմայակի (12.7.1936. ք. Աղստաֆա (Ադրեբջան) -16.8.1998. Երևան), օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սպորտի վարպետ։ Ավարտել է Ռիլսկի (Կուրսկի մարզ. Ռուսաստան) ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1963), ԴՕՍԱԱՖ-ի թռիչքատեխնիկական դպրոցը (1968) և դասընթացները (1970). վերապատրաստվել Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանում (1972)։ 1963-95-ին աշխատել է «էրեբորաի» օդանավակայանում։

1988-92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 1116 ժամ։

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Ավագ Ալեքսանի (ծ. 22.2. 1959, Երևան), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Ստավարդոլի (Ռուսաստան) ռազմաօդային ուժերի (1979). Ակտյուբինսկի (Ղազախստան) բարձրագույն օդաչորական (1984) ուսումնարանները։ 1984-98-ին աշխատել է «էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1990-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 160 ժամ։

ԱՄԻՐԲԵԿՅԱՆ Աշոտ Հրաչիկի (5.10.1962. Երևան - 17.5.2001, զոհվել է ինքնաթիռի վթարից՝ Իրանի տարածքում), առաջին կարգի օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Մարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1982) և Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (1987)։ 1982-96-ին աշխատել է «էրհբուսի». ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1988-92-ին Ան-2 և ՅԱԿ-40 ինքնաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագոհսճը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 48 ժամ։ Թաղված է Եռաբլոսում։

ԱՆԴԸԵԱՍՅԱՆ Միքայել Նիկոլայի (ծ. 3.2.1952. ք. Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան)), օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սոլուտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ Ավարտել է Վոլչանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1974)։ 1974-77-ին աշխատել է Երևանի ավիաակումբում. 1977-2001-ին՝ «ևեբաՏի» և «Զվարթնոց» օդանավակայաններում՝ ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար։

1988-92-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 60ից ավելի թռիչք։ 1992-ի մարտի 27-ին և մայիսի 10-ին գնդակոծված և խափանված շարժիչներով (հրամանատար՝ Ա.) բարեհաջող վայրէջք է կատարել համապատասխանաբար «էրեբունի» և Սիսիանի օդանավակայաններում՝ փրկելով անձնակազմի, վիրավոր ազատամար-