Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիկների և 40-ից ավելի եր-եխաների կյանքը։ Վերջին վայրէջքի ժամանակ ստացել է ողնաշարի վնասվածք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 280 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1- ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

ԱՆՏՈՆՅԱՆ Մուշեղ Մմբատի (7.8.1958. Երևան - 14.6.1991. զոհվել է ՀՀ սահմանամերձ զոտում). օդաչու-հրամանատար։ 1975-77-ին ծառայել ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1981)։ 1981-ից աշխատել է «Ե՞1ւբանի» օդանավակայանում։

1988-ին՝ Մոլիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին. 1989-91-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնարդաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 2494 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Մելիք Տիգոսնի (ծ. 2.10.1954. Բաքու), օդաչու-ավիատեխնիկ։ Ավարտել է Կփվոյ Ռոգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական (1977). Ակտյուբինսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի բարձրագույն (1992) ուսումնարանները։

1977- 80-ին աշխատել է Երևանի «Զվարթնոց».

1992- ից՝ «ևեբուճի» օդանավակայաններում։

1992- ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնարղաշտպանությանը։

Ընդհանրա՝ թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 266 ժամ։

ԱՍԱՏՐՅԱՆՎապան Վլադիմիրի (ծ. 1.3.1959. Երևան). բորտմեխանիկ։ Ավարտել է Վիբորգի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1979)։ 1983-94ին աշխատել է «ևեբունի » օդանավակայանում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Մ.Գ. Ավդալյան Մ.Ղ. Ավետիսյան

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 263 ժամ։

ԱՎԴԱԼՅԱՆ Մկրտիչ Գառնիկի ք2.1.1963. Նոր Խարբերդ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) -

26.2.1993. Արտաշատի օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Մարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1985) և Արզնիի րսվիաակումբի ուղղաթիռների օդաչորական դասընթացները (1990)։ 1985-90-ին աշխատել է Մայկոպի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում. 1990-98-ին՝ «ևեբուՏի» օդանավակայանում։ 1991-92-ին մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ 1993-ի փետրվարի 26-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտ առաջադրանք կատարելիս՝ Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Ա. կարողացել է ուղղաթիռը հեռացնել գյուղի սահմաններից, բայց վայրէջքի ժամանակ ծանր վիրավորվել է. մահացել հիվանդանոցում։

1990-93-ին ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 988 ժամ. ռազմական ուղղաթիռով կատարել է 10 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ԼՂՀ -Արիության համար», ՀՀ «Արիություն» մեդալներով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Նոր Խարբերդում։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Մուշեղ Ղազարի (ծ. 8.10.1953, Երևան), օդաչու։ Ավարտել է Կփվոյ Ռոգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1975) և օդաչորական վերապատրաստման դասընթացները (1992)։

1974- 83-ին աշխատել է Երևանի երկրորդ ավիաջոկատում. 1983-92-ին՝ ավիաակումբում՝ որպես օդաչու-հոոհանգիչ, 1992-ից՝ «Ե՞հբանի» օդանավակայանում։