Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Երևանում։

ԴԱՎԹՅԱՆ Հարություն Վահանի (ծ. 22.6. 1954, Երևան), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Աասովոյի (Ռյազանի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1975), վերապատրաստվել Կիրովոգրադի (Ուկրաինա) օդաչորական դասընթացներում (1980)։ 1975-98-ին աշխատել է « էրէտունի» օդանավակայանում։

1988- 92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ագրստագոհսնը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 15-ից ավելի թռիչք։ 1992-ի մայիսի 9-ին գնդակոծվել է ՅԱԿ-40 ինքնաթիռը, անձնակազմը (հրամանատար՝ Դ.) կարողացել է հմտությամբ վայրէջք կատարել Սիսիանի օդանավակայանում, փրկել ուղևորներին և վիրավոր հրահանգիչ-օդաչու Մ. Անդրեասյանին։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 199 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Սամվել Սեդրակի (ծ. 24.11. 1962, Երևան), օդաչու։ Ավարտել է Օմսկի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1983)։ 1982-89-ին աշխատել է Սմոլենսկի (Ռուսաստան), 1989-ից՝ «Էրեբունի» օդանավակայաններում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Գետաշեն, Շահումյան կազմել է 556 ժամ, ռազմական ուղղաթիռներով կատարել է 3 մարտական թռիչք։

ԴՈՎԼՈՒԹՅԱՆ ԱդթՈՄ Ալբերտի (ծ. 4.9.1968, Երևան), օդաչու։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ակտյուբինսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1991)։ 1991-99ին աշխատել է «Էրեբունի», 1999-2000-ին՝ «Զվարթնոց» օդանավակայաններում, 2000-ից՝ «Ֆենիքս» ավիաընկերությունում։

1989- 92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրման նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 23րից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 75 ժամ։

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Ատն ԳազիԿԻ խ. 8.8.1951, գ. Հոկտեմբեր (այժմ՝ՀՀ Արմավիրի մարզում)), բորտմեխանիկ։ Ավարտել է Տաիցկի (Զելյաբինսկի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1973) և Կխովոզոսդի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական դասընթացները (1980)։ 1973-80-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշյրի ազատագոնսևը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 20 թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 200 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ԹՈԸՈՍՅԱՆ Մկրտիչ Սարգսի (14.6.1952, գ. Ներքին Բազմաբերդ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 25.3.1997, ՀՀ Սյունիքի մարզում), ազատամարտիկ, բորտմեխանիկ։ ՀՀ բանակի լեյտենանտ։ 1975-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորախմբում։ 1988-92-ին Թալինի երկրապահ կամավորական ջոկատի (հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրիի, ապա՝ Լաչինի («Մարդասիրական միջանցք») և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ից ծառայել է ՀՀ ՊՆ ավիացիայում, մասնակցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։

Զոհվել է ուղղաթիռի վթարից։ Թաղված է ծննդավայրում։

ԽԱԶԱՏԸՅԱՆ Հովհաննես Մնացականի (ծ. 123.1961. Երևան), բորտմեխանիկ։ Ավարտել է