Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 193 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ էդրաադ էդարադի լծ. 27.2.1962, Մինգեչաուր (Ադրբեջան)Լ օդաչու։ Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1983)։ 1983-86-ին աշխատել է Օրենբուրգի, 1986-ից՝ «էրեբունի» օդանավակայաններում։

1988-92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների Ա ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1320 ժամ։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ալեքսանդր Ցոլակի 126.8. 1949, ք. Մոկոլ (Ռուսաստանի Վոլոզդայի մարզ) - 1.8.1990. Լաչինի շրջան), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1972) և Կիրովոզրադի (Ուկրաինա) օդաչորական վերապատրաստման դասընթացները (1976)։ 1972-90ին աշխատել է «էրեբամի» օդանավակայանում (1978-80-ին՝ Գվինեայում)։

1988-90-ին Ան-24 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 142 ժամ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հհ փական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Երևանում։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գագիկ Հովհաննեսի (ծ.

1.1.1950, Երևան), ըուտմեխանիկ։ Ավարտել է Վիբուգի (Լենինգրադի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1971), վերապատրաստվել Կրեմենչուգի (Ուկրաինա) ուղղաթիռային ուսումնարանում (1980)։ 1978-ից աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 708 ժամ։ Ռազմական ուղղաթիռով կատարել է 1 մարտական թռիչք

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հակոբ Սողոմոնի (ծ. 2.1. 1958, Գյումրի), բուտմեխանիկ։ Ավարտել է Տրոիցկի (Ձելյաբինսկի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1978), վերապատրաստվել Կիրովոգրադի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական դասընթացներում (1980)։

1977- 98-ին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 30-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 190 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀՈՎՀԱՆՆԻՄՅԱՆ Սամվել Մերուժանի (25.6. 1951. Երևան - 6.6.1998. Երևան), օդաչու։ Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ. Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1973)։ 1973-88-ին աշխատել է Երևանի ԴՕՍԱԱՖ-ում. 1988-ից՝ «էրեբոմփ» օդանավակայանում (1981-83-ին՝ Անզոլայում)։

1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շաշ1ւի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է

30- ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 2100 ժամ։

ՀՈՒՆՄՆՅԱՆ Արա Ռազմիկի (ծ. 1.6.1960, Երևան), առաջին կարգի օդաչու, բուտմեխանիկ։ Ավարտել է Վիբուգի (Լենինգրադի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1980), վերապատրաստվել Օմսկի (Ռուսաստան) թռիչքատեխ-