Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1300 ժամ։ Ռազմական ուղղաթիռներով կատարել է 7 թռիչք։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Եռաբլոարւմ։

ՄՈՒՐԱԴՅԱՆ Ֆելիքս Խաչատուրի (ծ. 22.8. 1950, Երևան), օդաչու-պարաշյուտիստ։ ՀՀ բանակի մայու։ Մովորել է Երևանի ավիաակումբում։ 1970-72-ին ծառայել է ժիտոմխի ռազմական ավիացիայի գնդում։ 1972-ից աշխատել է Երևանի ավիաակումբում՝ որպես հրահանգիչպարաշյուտիստ, օդաչու-հրահանգիչ-պարաշյուտիստ։ 1992-ից ծառայում է ՀՀ բանակում։

1992-94-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂՀ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը կազմել է 3000 ժամ։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՅԱԶԻՋՅԱՆ Վալերի Հայկի էծ. 10.3.1962. Սոչի (Ռուսաստանի, օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1983) և Մանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան (1994)։ 1979-2000-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրա- մանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 46-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 180 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՅԱԶՋՅԱՆ Սերգեյ Պավելի (ծ. 19.7.1960, ք. Կեմերովո (ՌԴ)Լ բորտմեխանիկ։ ՀՀ բանակի փոխգնդապետ։ Ավարտել է Կիրասնովի (Տամբովի մարզ, Ռուսաստան) ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1983)։ 1984-92-ին աշխատել է Արխանգելսկի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ 1992-ից ծառայում է ՀՀ բանակում։

1988- 94-ին մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով։

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Կարեն Անդրանիկի (ծ. 21.2.

1954. Երևան), բորտմեխանիկ։ Ավարտել է Սլավյանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1973)։ 1973-2000-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 150 ժամ։

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Ստեփան Ռուբենի (ծ. 15.6.

1955, Երևան), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Վոլչանսկի (Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1976) և ուղղաթիռային վարպետության դասընթացները (1980)։ 1979-98-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988-92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահուման և Գետաշեն կազմել է 2730 ժամ։ Ռազմական ուղղաթիռներով կատարել է 11 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ԽՄՀՄ «ժողովուրդների բարեկամություն», ԼՂՀ «Մարտական խաչ» 1- ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

ՇԱՀԲԱԶՅԱՆ Մանվել Ռազմիկի (ծ. 12.4. 1965, գ. Գեղանիստ (այժմ՝ ՀՀ Արարատի մար-