Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան նշանակության բարձունքի ազատագրման ժամանակ, երբ թշնամին նահանջում էր. Օ. նկատելով դիմացի լանջին հակառակորդի մեծաքանակ խումբը՝ գնդացրի կրակահերթով ոչնչացրել է թշնամու զինվորների մեծ մասին։ Զոհվել է Աղդամի դիրքեր գնալու ճանապարհին՝ հակատանկային ականի պայթունից։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

Ա.Ի. Օհանյան ՕՀԱՆՅԱՆ Արշավիր Իվանի (30.11.1970,

Հադրութ - 15.4.1994. գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ 1988-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈհ-ում։ Մասնակցել է Հադրութի, Ֆիզուփի, Ջաբրայիլի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

ՕՀԱՆՅԱՆ Սամվել Խաչիկի քծ. 20.8.1963. գ. Լեռնանիստ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)), ազատամարտիկ։ ՀՀ Ոստիկանության փոխգնդապետ (2000)։ 1981-83-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈհ-ում։ Ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիաՍԽ. Օհանյան յԻ բարձարգույն դպրոցի դասընթացները (1999)։

1988- ից աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում (1992-93-ին ծառայել է ՀՀ բանակում), 1995ից՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Հրազդանի բաժնի պահպանության բաժանմունքի պետ։

1988- 94-ին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Լաչինի (Ղոչազ) շրջանների, Ֆիզուփի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և ԼՂՀ «Մայրական երախտազիտոլթյոլն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։

Գ. Մինասյան

Ս.Մ.Օհանյան ՕՀԱՆՅԱՆ Սեյրան Մուշեղի (ծ. 1.7.1962,

Շուշի), ռազմական գործիչ։ ՊԲ գեներալ-լեյտենանտ (2000)։ ԼՂՀ պաշտպանության նախաոա, ՊԲ հրամանատար (1999-ից)։ «Արցախի հերոս» (1999)։ Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական բարձարգույն ոաումնարանը (1983)։ 1983-88-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում որպես մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-92-ին՝ Ստե-

փանակերտում տեղակայված ԽՄՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար։ 1992-ի մարտ-դեկտեմբերին՝ Ստեփանակերտում կազմավորված հայկական առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, 1992-ի դեկտեմբերից - 1993-ը և 1994-98-ին՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, 1993-94-ին՝ նույնի շտաբի պետ,

1998- 99-ին՝ զորամիավորան հրամանատար։ Մասնակցել է Կրկժանի ազատագրման ռազմական գործողության պլանի մշակմանը, օգնել ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման աշխատանքներին։ Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության ռազմական գործողությունը, կազմակերպել է Մարտակերտի շրջանի և մասնավորապես Մարսանգի հիդրոհանգույցի պաշտպանությունը։ Պարգևատրվել է ԽՄՀՄ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի, «Գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի, ԼՂՀ և ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշաններով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին», ՊՆ «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։

Ս. Մարգսպան

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Ժորա Գրիգուի (ծ. 22.12. 1942, գ. Նորազյոպ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ճարտարագետ, բարեգործ։ Երևանի Մարտոցի շրջգործկոմին կից «Հադրութին օգնություն» հանձնաժողովի (1988-90), «Արցախ» հայրենակցական միության վարչության (1989-ից) անդամ, միաժամանակ՝ «Խաչեն» (1992-95) և «Շիրակ-Արցախ» (1992-96) բարեգործական միությունների հիմնադիր-նախագահ։ Ավարտել է Երևանի պոփտեխնիկական ինստիտուտը (1965)։ 1965-91-ին աշխատել է ՀԽՍՀ թեթև, տոսնսպուտի նախարարությունների համակարգում, Երևանի պոփտեխնիկական, Մոսկվայի էլեկտրատեխնիկական (Երևանի մասնաճյուղ) գիտահետազոտական ինստիտուտներում՝ գիտաշխատող, Երևանի քաղաքային, ապա Մարտոցի շրջանային խորհուրդների գործկոմներում՝ վարչության պետ, շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1991-ից՝ «Հայռուսնավթգսպ» շինմոնտաժային տրեստի վարչության պետ։ 1988-94-ին համակարգել է