Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ջաբոսյիլի և մերձակա վայրեփ, Մարտունիի շրջանի սահմանակից տափաստանային գոտու, Մարտակերտի ազատագրական, Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները։ ՕՍԿԱՆՅԱՆ Վարդան Մինասի (7.2.1955. Հալեոյ), պետական, քաղաքական գործիչ։ ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-ի աոյրիլից)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1979) և Բոստոնի (ԱՄՆ) Թաֆթսի համալսարանը (1983), Հարվաոյի համալսարանի կառավարման դպրոցը (1986-ին) և Ֆլետչերի

համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (1992)։ 1990-92-ին՝ իր հիմնած «Հայկական միջազգային ամսագիր (անգլերեն) պարբերականի խմբագիր 1992-93-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, 1993-94- ին՝ ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ։ 1994-ի նոյեմբերից 1997-ի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1994-ից, միաժամանակ՝ գլխավորում է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում։

ՕՐԵՆՔ ԽՍՀՄ ԿԱԶՄԻՑ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՍԱՍԻՆ, ընդունվել է ԽՍՀՄ ԳԽ 1990-ի ապրիլի 3-ին։ Օրենքի 3-ոյ հոդվածով սահմանված Էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվե անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար։ Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դորա եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը»։ Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձնաբար։ 1991-ի սեպտեմբեր-ղեկտեմբերին ԼՂՀ անկախության հռչակման ընթացքում ընդունված ակտերը չեն հակասել սույն օրենքին։

ՕՐՀՆԵՐԳ, պետական՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, պետության խորհրդանիշ՝ դրոշի և զինանշանի հետ։ Հաստատվել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանի 1994-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ։ Տեքստը՝ Վ. Հակոբյանի, երաժշտությունը՝ Ա. Նասիբյանի։

Ազատ ու անկախ Արցախ,

Քո տուն-ամացը կերտեցինք,

Պատմությունը մեր երկփ

Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,

Բարձունք սրբազան, վեհ անուն,

Մասունք աստվածային,

Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,

Երկիր, հայրենյաց դուռ սիրո,

Ապրիր դու միշտ խաղաղ,

Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռով ենք, Քիու ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ՝

Անհաղթելի մի բուռ աշխարհ։