Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազատագրական պայքարի նվիրյալները, արցախյան հիմնահարցով զբաղվող հայրենի և արտասահմանյան պետական, հասարակական-քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, հանձնաժողովներ ու տարբեր խմբեր, որոնք զբաղվում են հիմնահարցի կարգավորմանը։

Հանրագիտարանում մեծ տեղ է հատկացված ԼՂՀ պատմությանը, տնտեսությանը, մշակույթին, կրթությանը, ինչպես նաև հանրապետության առանձին շրջաններին ու բնակավայրերին՝ հատկապես նկատի առնելով կամավորական ջոկատների կազմավորման և ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին նրանց ունեցած մասնակցությունը։ Ներկայացվում են նաև այն գյուղերը, որոնք վերաբնակեցվել են Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայ փախստականներով։

Թեմատիկ ամբողջականությունից և գործնական նպատակահարմարությունից ելնելով՝ հանրագիտարանում նյութը մասամբ զետեղվել է նաև թեմատիկ հոդվածներով, ինչպես օրինակ, «Բժիշկները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Ուսանողները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Կանայք Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Օդաչուները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում», «Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը գրականության մեջ» և այլն։ Առանձին հոդվածներով ներկայացվում են նաև Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Գարդմանքում և այլուր հայերի հանդեպ Ադրբեջանի իրագործած ոճրագործությունները։

Առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում Արցախյան պատերազմում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների ցուցակ։ Հանրագիտարան ստեղծելու համար բավական կարճ ժամանակահատվածում հավաքվել, մշակվել և հանրագիտական տեսքի է բերվել գիտական գրականության մեջ աննախադեպ մեծածավալ տեղեկատվական նյութ, ինչը հասկանալի պատճառներով կարող է նաև ամբողջական չլինել։ Եվ եթե թյուփմացաբար կամ հանգամանքների բերումով բաց են թողնվել որոշ զոհված ազատամարտիկների ազգանուններ, «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվածների կենսագրականներ, կամ ընդունած չափանիշներին համապատասխանող այլ հոդվածներ, հայցելով ձեր ներողամտությունը, հայտնում ենք առաջին պատեհ հնարավորության դեպքում այդ բացը լրացնելու մեր պատրաստակամությունը։ Ամենից առաջ հանրագիտարանը մեր հարգանքի տուրքն է Արցախյան պատերազմում զոհված բոլոր ազատամարտիկներին և նվիրվում է նրանց պայծառ հիշատակին։ Մենք հույս ունենք նաև, ու այս գիրքը հայրենի հողն ազատագրած մեր ժողովրդի ոգու հուշարձանը լինելուց զատ, կաաղ է նաև լուրջ փաստարկ լինել ինչ–