Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամարտության շուրջ համատեղ հայտաաաոթյուն կազմելու գործում, որում մտահոգություն էր հայտնվում լարվածության աման կապակցությամբ, և կողմերին կոչ էր արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վիճելի հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ Հռոմում և Մինսկում։

1992- ի սերղտեմբերի 22-28-ին Փարիզում վերամշակվել է դեռես ամռանը նախապատրաստված, այսպես կոչված, խաղաղ կարգավորման «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»։ Այդ փաստաթղթով, առանց ԼՂ կարգավիճակին անդրադառնալու, կարգավորում էր զբաղեցրած տարածքներից ԼՂՀ զորամիավորումների դուրսբերման, խաղաղապահ ուժերի տեղակայման և մարդասիրական միջոցառումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սակայն Հ. Ափևը Ադրբեջանի նախագահ ընտրվելուց (3.10. 1993) և իր դիրքերն ամոսպնդելուց հետո մերժել է «Փարիզի ժամանակացույցը»։

Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամ, գործուն մասնակցություն է ունեցել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԽ

1992- ին ընդունած չոու բանաձևերի մշակմանը (տես Միավորած ազգհրի կազմակերպությանը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը)։

Ֆրանսիայի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեծապես ակտիվացել է Մինսկի խմբի համանախագահողների ինստիտուտի հիմնադրումից հետո, որի կազմում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ 1996-ից ընդգրկված է նաև Ֆրանսիան։

Ֆրանսիական միջնորդության ամենախոշոր ձեռքբերումը 2001-ի հունվար և փետրվար ամիսներին Փարիզում Ֆրանսիայի նախագահ ժ. Շիրակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ և ԱՀ նախագահների երկու հանդիպումներն էին, որոնց ընթացքում ձևավորվել են փարիզյան սկզբունքները, և որի շարունակությունն է եղել նույն տարվա ապրիլին ԱՄՆ-ի Քի Վեստ քաղաքում կայացած հանդիպումն ու դրա արդյունքում ստեղծված քիվեստյան փաստաթուղթը։