Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական, Վահան-Այծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում։ Ա. և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ ՀՀ ՊՆ «Փառքի թանգարանում» դրված է Ա-ի բրոնզաձորյլ կիսանդրին (քանդակագործ՝ Յու. Սամվելյան)։ Թաղված է Եռաբլուրում։

Գռկ. Ս ոսպ յ աճ Հ., ՏասէԽկա առծվայխ թռիչք, Ե., 1998։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Կսռեն Դիմիտրիի (2.4.1967, գ. Մաճկալաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

14.4.1994, Մաճկալաշեն, Սիփան տեղամասում), ազատամարտիկ։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1986)։

1988-94-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մաճկալաշենի և շրջանի մյուս գյուղերի Դիվանլափ, Մաջարի, Եղլավենղի, Աղդամի, Ֆիզուլիի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Մաճկալաշենում:

ԱՎԵՏԻՍՅԱՆ Ռաֆիկ ԳագիկԻ (ծ. 5.3.1975, գ. Կարմիրգյուղ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1999)։ Ավարտել է Գավառի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումը (2000) և ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոնի հրամանատարական դասընթացները (1998)։

1988- 94-ին Գավառի կամավորական ջոկատի, ապա՝ 1՝Վ° զորամասի կազմերում (վաշտի հրամանատար) մասնակցել է ՀՀ Վարդենիսի ինքնապաշտպանական և Քելբաջարի (Օմարի լեռնանցք) ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 1 -ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Վապան Մարտունի (ծ. 24.4. 1967, գ. Տեղ (ՀՀ Սյունիքի մարզ)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գնդապետ (2000), առաջին կապի հրամանատար։ ԼՂՀ գրողների միության անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի պետական համալսարանը (1991)։ 1985-87-ին ծառայել է

ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-92-ին՝ Արցախի համալսարանի դասախոս։ 1992-93-ին՝ Մարտունիի ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղգործկոմի նախագահ, 1993-94-ին՝ Հադրաթի պաշտպանական շդանի հրամանատար,

1993-95-ին՝ Մառտունիի պաշտպանական շթջանի հրամանատարի տեղակալ, 1996-97-ին՝ Մադաղիսի ՊՇ-ի, 1997-2000-ին՝ Խոջալուի ուսումնական գնդի, 2000-02-ին՝ Ասկերանի ՊՇ-ի հրամանատար, 2002-ից՝ ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ։ Ա. մասնակցել է «Արցախի ուսանող-եփտասարդական» միության (1988, գործավար և պատասխանատու քարտուղար), կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին, Մարտունիի, Հադրութի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջափ, Աղդամի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ 2 անգամ վիրավորվել Է։ Հեղինակ է գիտակասն, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին», ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալներով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

Հ. Խաչատյան

«ԱՎՇԱՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Արարատի շրջանի Ավշար գյուղում (այժմ՝ ՀՀ Այարատի մարզում)։ 1992-ին ջոկատը ներառվել է շրջանում կազմավորված մոտոհրաձգային գումարտակի մեջ։ 1989-94-ին առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ Արարատի (Քյարքի), Վայքի (Բարձարնի), Գորիսի(Կոռնիձոր) և ԼՂՀ Ասկերանի (Փարախ, Փրջամալ, Աղբուլաղ, Դահրազ), Մարտակերտի (Թալիշ), Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Քյարէի գյուղը վերանվանվել է Տիգոոնաշեն գյուղի ազատագրական մարտերում զոհված «Ա.» ջոկատի ազատամարտիկ Տիգոսն Մելիքյանի անունով։ Հրամանատար՝ Կ. Գարեգինյան։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

ԱՎՇԱՐՅԱՆ Մխիթար Էդորաորի (ծ. 212.1965, Ստեփանակերտ), տանկիստ-ազատամարտիկ։ ՊԲ գնդապետ (1999)։ 1983-85-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝