Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանկային դասակի հրամանատսՄ։ 1985-91-ին աշխատել է Ստեփանակերտի երկաթգծի կայարանում՝ բեռնափոխադրման բաժնի պետ։ Ընտրվել է Շարժման «Ազգային ճակատի» նախագահ։ 1992-94-ին՝ 4-րդ տանկային վաշտի, Առանձին տանկային գումարտակի, 1999-ից՝ Առանձին տանկային գնդի հրամանատար։ Ա. մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտանիի ինքնապաշտպանական մարտերին հ Օմարի լեռնանցքից մինչև Հորադիզ ընթացող բոլոր մարտական գործողություններին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Ս. Մաքգայան

ԱՎՏՈՄԱՏ ԿԱ1ԱՇՆԻԿՈՎԻ (ԱԿ-74), ինքնաձիգ Կալաշնիկովի, անհատական հրաձգային զենք Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման և կրակային միջոցների վնասազերծման համար։ Գործողության սկգբուն-

քը՝ փողից վառոդային գազերի արտոպղորդում, փակաղակի շրջադարձով փողանցքի փակում, փամփուշտի մատուցումը՝ զսպանակային պահեստատուփից։ Ա. Կ-ով կարելի է կոսկել մենահատ կամ կրակահերթով։ Նշանոցը՝ մեխանիկական։

Հիմնական մարտատեխնիկական բնութագրիչները.

Տրամաչափը՝ մմ 5,45

Գնդակի սկզբնական արագությունը՝ մ/վ 900

Հրաձգության նշանոցային հեռավորությունը՝ մ 1000 Ինքնաձիգի երկարությունը սվինով՝ մմ 1089

Քաշը՝ կգ

աչլիցքավորված պահեստատուփով 33

բ. լիցքավորված պահեստատուփով 3,6

Պահեստատուփի տարողությունը՝ փամփուշտ 30 Փամփուշտի տիպը 5,45x39

Մ. Խաչատղամ

ԱՎՈՒՇՅԱՆ Մանվել Ռազմիկի (ծ. 12.2. 1968, գ. Շղարշիկ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզումի, ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (1995)։

1985- 88-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։

1988- 94-ին Բսպրամյանի կամավորական կամ Շուշիի առանձնակի գումսաակի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, ԼՂՀ Մարտակերտի, Շուշիի, Ասկերանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ա. Շահբազյան

ԱՏՐՃԱՆԱԿ, ձեռքի հրազեն։ Առաջին անգամ Ասիայում և Եվրոպայում գործածվել է XVI դ.։ Լինում է մարտական, ազդանշանային և սպորտային։ ժամանակակից մարտական (ինքնաձիգ, կիսաինքնաձիգ և ոչ ինքնաձիգ) Ա-ների քաշը 0,7-1,0 կգ է, տրամաչափը՝ 535-11,43 մմ, պահեստատուփի տարողությունը՝ 8-12 փամփուշտ։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործվել են Մարգոլինի, Տոկարևի, Ռդուլտովսկու կառուցվածքների, նաև 9 մմ տրամաչափով ՊՄ (Մակարով) և ԱՊՄ մակնիշների Ա-նեո «ԱՐ-40», ռազմականացված կամավորական միավորում։ Կազմավորվել է 1988-ին, Երեվանում։ Ունեցել է կանոնադրություն, ռազմական խորհուրդ, վարչություն, մարտական խմբավորումներ Հոկտեմբերյանի, էջմիածնի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Իջևանի, Թումանյանի. Կապանի, Մեղրիի շրջաններում, զենքի նախագծման և արտադրության բաժին, որի հիմքի վրա ստեղծվել է «Հայկ-1» ձեռնարկությունը։

94-ին կազմակերպության Երևանի ու շրջանների կամավորական ջոկատները և առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Գորիսի(Կոռնիձոր), Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրիի և ԼՂՀ Շահումյանի, Հադրութի (Տող), Մարտակերտի (Լենինավան, Կարմիրավան) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Գ. Գևորգյան, Ռ. Եղոյան, Ա. Հովակիմյան, Հայր-Վահան քահանա, Ա. Փաաադանյան, Կ. Դանիելյան, Ա. Մաքսորդյան, Ա. Մելիքբեկյան, Ա. Մելիքսեթյան, Մ. Մափբեկյան։ 1992-94-ին միավորման բազմաթիվ ազատամարտիկներ համալրել են ՀՀ ԶՈՒ շարքերը, Մ. Մաքսորդյանը, Ա. Հովակիմյանը նշանակվել