Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Շրջանից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 41 և զոհվել 45 ազատամարտիկ։

Մասիսի շրջանում բնակվող ադրբեջանցիները Շարժման առաջին փուլում, առանց որևէ միջադեպի, աստիճանաբար հեռացել են շրջանի գյուղերից։ Հետագայում շրջանի Մասիս ավանում, Այնթապ, Դարակերտ, Խարբեոլ, Ջոոհովիտ, Արևաբույր, Աայաթ-Նովա և այլ գյուղերում կազմավորվել են կամավորական ջոկատներ։ 1989-ին Մարմարաշենում կազմավորված կամավորական ջոկատը (հրամանատար՝ Գ. Մանուկյան) «Շինջոկատ» անվամբ մեկնել է ԼՂՀ Հադրութի շրջան և մասնակցել Խծաբեոլ, Պետասաշեն, Ապիտակաշեն, Արփագյադուկ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1989-ի նոյեմբերին շրջանի կամավորական ջոկատների միավորմամբ ստեղծվել է Մասիսի կամավորական ջոկատը, որը 1991-ին անվանակոչվել է «Զոտվա Անդրանիկ» (հրամանատար՝ Գ. Մանուկյան)։ 1993-ին ջոկատի հիմքի վար կազմավորվել է Մասիսի մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատներն առանձին, «Զորավար Անդրանիկ» մարտական ջոկատի կամ գումարտակի կազմերում մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ),Նոյեմբերյանի (Ասկեպար), Մեղրիի, ԼՂՀ Ասկերանի (Խոջսղու), Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի, Լաչինի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Շրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով պարգևատրվել են Հ. Թադևոսյանը (հետմահու), Ա. Հայոսպետյանը, Գ. Գևորգյանը, Ա. Փիլոյանը, ՀՀ «Արիություն» մեդալով 58, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6, զոհվել է 136 ազատամարտիկ։

Ա. Բալայան, Հ. Ասատդսն, Յա. Օհանյան, Հ. Խաչատյան

ԱՐԱՐՔՑՅԱՆ Բաբկեն Գուրգենի (ծ. 16.9. 1944, Երևան), պետական քաղաքական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-95) և ԱԺ (1995-98) նախագահ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ (մայիս 1988), «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շաէժման (ՀՀՇ) հիմնադիր-անդամ, ՀՀ անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ (1994-95)։ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադխ-ղեկավար (1999-ից)։ Ֆիգիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1966)։ 1968-77-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի, մաթեմատիկայի, ՀԽՍՀ Պետպլանի գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտների գիտաշխատող։ 1968-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում (1986-90-ին՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտություններում ամբիոնի վարիչ)։

Ա. քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թթ.։ 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և 6 ամիս նախնական կալանքի տակ է պահվել Մոսկվայի «Մատասսկայա տիշինա» բանտում։ 1989-2001-ին եղել է ՀՀՇ վարչության անդամ։ Մասնակցել է ՀԽՍՀ ԳԽ 1989-ի մայիսի 23-ի նիստին, ընտրվել ԼՂԻՄ-ի հետ տնտեսական, սոցիալ-մշակութային, հոգևոր կապերի համակողմանի զարգացման ուղղությամբ աշխատանքի համակարգման ու վերահսկողության և 1989-ի հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական դեպքի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հաձնաժողովների անդամ։ Մասնակցել է եՀասխի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ 1990-ի փետրվարին Կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններում փորձել է կանխել Գետաշենի ենթաշրջանի գյուղերից (Ազատ, Կամո, Գետաշեն) հայերի բռնի տեղահանումը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում խորհր-