Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լագխ» հանդամաս) և ԼՂՀ Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Բաբայանը (ընդեանուր հրամանատար), Ցու. Ծատուրյանը, Պ. Աղաբաբյանը, Վ. Րականյանը, Վ. Ալիխանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. ճաղարյանը, Ս. Գրիգորյանը, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյանը։ Զոհվել է 3 ազատամարտիկ։

ԱՐԾՎԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 80 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 114 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղի մոտակայքում է Արախիշի վանքը (XIII դ.)։

Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1999ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ Արմևնակ Բանասերի (10.12. 1955, Երևան - 27.10.1999, Երևան), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։

1973- 77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարանը (1994)։

1988- ին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգարն» աշխարհազորային գնդի հրամանատարը։

1995- 99-ին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։

1988- 94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձուրնի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի (Կիոսնց, Վազաշեն), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Կոռնիձոր, Շոտնուխ, Հարթաշեն), Միսիանի (Մոֆլու, Թասիկ. Արևիս, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք). Կապանի, Մեղրիի (Նյուվաղի. Գորդեմնիս), ճամբարակի (Վահան, Ջիլ). Վարդենիսի և ԼՂՀ Շահումյանի (էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան), Մարտակերտի (Կիչան, Մրխավենդ, Հաթերք, Ջանյաթաղ. Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ, Հակոբ Կամափ), Աղդամի (Փավրոսվենդ), Լաչինի, Ասկերանի (Քռասնի), Մարտունիի (Կարմիր Շուկա, Խնուշինակ) շրջանների և Բեոլաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է (2000) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։

Երևանի քաղաքային խորհրդի (1990), ՀՀ ԱԺ (1995-99 և 1999-ից) պատգամավոր, «Նորք- Մարաշ» երկրապահ կամավորականների (1993) և նույնանուն հայրենակցական բարեգործական (1989) միությունների նախագահ։

Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղոոմյան-100» հուշամեդալով և այլն։

Ա-ի անունով են կոչվել Երևանի Ւ1° 124 (բակում տեղադրված է Ա-ի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է Ա. Մափամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։

Գ*կ. Զիլֆո պա քյա ն Մ., Հրամաևսար, թաղապետը, պատգամավոր, Ե., 1999։

Հ. Խաչատյան

ԱՐՇԱԿՅԱՆ Հապետ Կայունի Ա2.2.1970, գ. Արշալույս (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 9.1.1994, գ. Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի կապիտան (1997, հետմահու)։ 1988-ին սովորել է Նովոռոսիյսկի (ՈԴ Կարսնոդարի երկրամաս) ռազմական բարձրագույն ուսումնարանում, 1988-ի օգոստոսից՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1988-92-ին՝ ԷջմխսծԱի կամավաական ջոկատի ազատամարտիկ, 1992-ից՝ էջմիածնի 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատար։ 1988-94-ին մասնակցել է ԼՂՀ Հադարթի (Հախլլու, էդիլլու), Մարտակերտի (Դրմբոն, Կիչան, Հաթերք, Մաղաղիս, Չլդրան. Մաղավուզ, Հակոբ Կամարի) շրջանների, Հադարթ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղության ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Արիություն» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Արշալույսում։

Խ. Մկրտչյան

ԱՐՇՈՅԻ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, ԱսկերաԱի պաշտպանական շոջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ շրջանի