Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարի 15-ի հրամանագրով և գործել մինչև 1988- ի օգոստոսի վերջը՝ օգոստոսյան խռովության, Արտակարգ դարթյան պետական կոմիտեի պարտությունը։ Ա. դ. մտցվել է ԼՂԻՄ-ում, նրա սահմանակից ադրբեջանական շրջաններում, ՀԽՍՀ Գորիսիշրջանում, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ի Իրանի հետ պետական սահմանի երկայնքով ընկած տարածքում։ Պետական իշխանության և կառավարման մարզային ընտրովի մարմինների լիազորությունները տրվել է զինվորական պարետատանը, ուը սահմանել է քաղաքացիական բնակչության որոշակի պարտականություններ, իրականացրել սահմանափակումներ (պարետային ժամ, որոշակի վայրից հեռանալու կամ մուտք գուժելու արգելք են)։ Զինվորական իշխանությունների կարգադրությունները չկատարողները ենթարկվել են վարչական և քւեական պատասխանատվության։ Սակայն պարետատան աջակցությամբ ակտիվացել է Ադրբեջանի հանրապետական մարմինների հակահայկական գործունեությունը (բռնսպատումներ, էթնիկ զտումներ, սպառնալիքներ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստների հետապնդումներ ու ձերբակալություններ են)։ 1991-ի հունվար-հունիսին Ա. դ-ին հետևել է «Օղակ» գործողությունը։

Հ. Խաչատրյան

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԱԻՎ), ԼՂՀ պետական կառավարման մարմին։ Ստեղծվել է 1995-ին՝ «Արցախ» վրւկարարական ծառայության (1984-ից՝ գբոսաշրջության ակումբին կից փւկարար ջոկատ, 1991-ի մայիսից՝ փւկարար ծառայություն, 1992-95-ին՝ ՊԲ ստորաբաժանում) և քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի հիմքի վրա։ Ունի ճգնաժամային կառավարման, փւկարարական ուժերի պատրաստման և բնակչության ուսուցման, պետական հակահրդեհային ծառայության վարչություններ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, ֆինանսական, նյութատեխնիկական ապահովման, լրատվության և հասարակայնության հետ կապերի և այլ բաժիններ։ Գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ հանրապետության պատրաստվածության բարձրացումը, բնակչության պաշտպանությանը և հրդեհային անվտանգությանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխման, նվազեցման և վերացման ապահովումը, փւկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպումը, հրդեհների կանխաւգելումը. փւկարարական ուժերի պատրաստումը են։

1988- ին «Արցախ» փւկարարական ծառայության անդամներից կազմավորվել է ինքնապաշտպանական կամավորական ջոկատ, որի մարտիկները 1990-94-ին մասնակցել են Շուշիի, Լաչինի, Ասկերանի, Մարտակերտի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի ռմբահարումներից ավերված շինություններից ու փլատակներից փրկել են շուրջ 3000 մարդու։ Մարտական գործողությունների ժամանակ ջոկատից զոհվել է 20 փւկարարազատամարտիկ։ Փւկարարներից 2-ը (Ս. Թովմասյան՝ 1999. հետմահու, Ս. Երեմյան՝ 2002) պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 2-ը (Վ. Ավագյան՝ 1994, Գ. Գասպարյան՝ 2001)՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, 32-ը՝ այլ մեդալներով։

ԱԻՎ-ի հիմնադիր-ղեկավարն է Ա. Գրիգորյանը։ 2000-ից ԱԻՎ-ը Փւկարարների միջազգային համադաշնության անդամ է։

Ա. Գրիգորյան

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԼՂԻՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 20-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ, պատմական նստաշրջան։ Հրավիրվել է 1988- ի փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտում. համաժողովրդական առաջին ցույցերից ա հանրահավաքներից, մարզի աշխատավորության ներկայացուցչական խմբերի մոսկովյան առաջին երթ ու դարձերից, շրջանային խուհուրդների գործկոմների որոշումներից հետո՝ անհրաժեշտաբար։ Պատգմավուների (անհրաժեշտ երկու երրորդի) գրավոր համաձայնությունն ապահովել են Վ. Հակոբյանը, Գ. Գաբւիելյանը, Հ. Բեգլարյանը, Ա. Մանուչարովը, Յու.Ներսիսյանը, Յու. Ջհանգիրյանը, Ռ. Պետրոսյանը և ուրիշներ։ Նիստին մասնակցել են 112 պատգամավու, մարզկոմի բյուրոյի անդամներ, գործկոմի պատասխանատու աշխատողներ։

ԽՄԿԿ կենտկոմի աշխատակից Վ. Յաշինը. Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտոպար Ք. Բադիրովը, ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտոպար Բ. Կևորկովը, մարգխորհրդի գործկոմի նախագահ Վ. Օսիպովը, չկարողանալով խափանել