Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<poem>

Չբարձրացնելով աչքերը սիրող— Գնում է նրա ետևից Ջահել մանկլավիկը, ինչպես և սիրուն Շնիկը չքնաղ մադամի։

Մենք գիտենք— շունը հաճախ Դառնում է ազնիվ բարեկամ Հաճելի է սիրել շնիկին․ Չի խանդում ոչ-ոք նրան ․․

Ձեզ կասեմ, որ այդ մուրացիկը Ջահել էր, թիկնեղ, գեղեցիկ, Եվ կույր էր․— բայց մի՞թե կույրը Տիկնոջ ուշադրության արժանի չի՞․․․

Նախանձում է տեսնողին միշտ կույրը Բայց եթե նա իմանա՛ր, Թե սրտում մեր ինչքա՜ն մթություն ենք Մենք պահում— և՛ սև, և՛ խավար։

Թպրտաց սիրտը կոմսուհու, սրտո՛ւմ այդ Սերը բնակվում էր միշտ։— Կոմսուհին նայեց մուրացկին անթարթ — «Արժանի է սիրո, օ՜, ճի՛շտ։»

Ամե՛ն ոք սրտի խոր խոհեր ունի․ Օձր, առյուծը և դո՛ւք,— Բայց ո՞վ այդ խոհերը գիտե, Եվ գիտե՞ս դու քոնն արդյոք․․․poem>