Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կոմսուհին ասում է մուրացկին․ «—Լսի՛ր,
Կոմսուհի Էլենն է դիմում քեզ․
Ցավ է պատճառում ինձ քո մութ հոգին․
Ինչպե՞ս ամոքեմ նրա վիշտը ես։»

Երբ զգում ես դու քո սրտում
Մեղրի կամ թույնի կուտակումն առատ—
Տո՛ւր մերձավորիդ ավելցուկն իսկույն
Ինչի՞դ է նրա տենդը հորդառատ։

— «Մադա՛մ»— ասում է մուրացիկը հեզ,
Իմ թանկագի՛ն մադամ,—
Իմ ամբողջ կյանքի օրերը սև
Ձեր մի համբույրի՛ն ես կտամ։»

Լույս-ճշմարտության կարոտով վառված՝
Այնքա՛ն ես ագահ այն ուզում,
Որ սիրում ես քո սուտը հնարած,
Ինչպես ճշմարտություն մի սուրբ։

— «Սիրելի՛ս, դու քիչ այն կո՛ղմը նայիր,
Ասաց կոմսուհին ծառային,—
Բարի աստծո փառքի համար ես
Հեզությունս չե՛մ խնայի։»

Կինն էլ աշխարհում— ամեն ինչի պես—
Խաղալիք է աստծո ձեռին․
Լավ է— մտածենք մանկիկների հե՛զ,
Թիթեռնիկների, ծիտերի մասին։