Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գրկում է կույրը հպարտ կոմսուհուն,
Հպում է շրթերը շրթերին,—
Մշուշվում է կոմսուհու հայացքը,
Խոնարհվում է իրանը նրբին։

Օ, այրե՛ր,— կեցցե՛ երջանկությունը
Թող թեկուզ լոկ մի պահ տևի—
Երջանկության մեջ իմաստությո՛ւն կա
Բոլոր գրքերից ավելի՛։

Այստեղ կոմսուհու հպատությունը
Հաղթեց կրքերին նրա վես․
Եվ հրամայեց մանկլավիկին նա՛․
— Էժեն, օ, մանկի՛կըս, չնայես։»

Մեր ոսոխները— պահն ու սատանան,—
Աշխարհում հաղթում են միշտ մեզ,
Անպարտելի է ժամը փորձության—
Ուրեմն դու քեզ չտանջե՛ս։

Հետո, հագեցած ոտքի կանգնելով,
— Սպանի՛ր,— ասաց ծառային․
Եվ ուրախությամբ այղ տղան սիրող
Ոսոխին իր հանձնեց սև մահին։

Ով խմում է սերն ու խանդը կիզող
Միևնույն այրող բաժակից,—
Անխուսափեյի խմելու է նա
Վրեժի հեղուկը կարմիր։