Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Խոնավ շրթերը սրբելով նազով,
Կոմսուհին ասաց Հիսուսին․
— Քե՜զ ընծայեցի, դրախտի՛ արքա,
Իմ մաքրությունը լույսի․ ․»

Թե ո՞ւր է փչում, ո՞ր կողմը, քամին—
Մեզ դաշտի ցողունն է ասում—
Բայց աստված ինքն էլ չգիտե երբեք,
Թե կինը ի՛նչ է ուզում։

Եվ մանկլավիկին նա հեզ հարցըրեց․
— Ճ՞իշտ չէ, որ բարի եմ ես շատ․ ․
Էլ ինչո՞ւ ես լալիս, սիրելի՛ս
Գնանք տուն, ժամանակն է արդ

Ծնվում է սերը, ինչպես բոց, արագ,—
Եվ մենք այրվելով նրանում,
Դառնում ենք ինքնե՛րըս կրակ՝
Գեղեցի՛կ, և վառ, և անհուն։—

Չպատասխանեց ծառան կոմսուհուն,
Արցունքը միայն նա սրբեց,
Բայց հառաչանքը իր անհուն
Էտյենը, ավա՜ղ, չըզսպեց։

Բաշխում ենք մենք կյանքը շռայլ․—
Չէ՞ որ ամենքըս կյանքում
Բերում ենք ծիծաղ մի քիչ վառ—
Եվ մի սիրտ լիքը արցունք։