Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեռևս 20-ական թվականներից ռուս իրականության մեջ սկսեցին թարգմանել, ճանաչել ու գնահատել Չարենցին Նրա առաջին թարգմանիչներն էին Բրյուսովը, Ախմատովան, Դատովը Չարենցը շատ լավ էր գիտակցում, թե որքան կարևոր է հարազատորեն ու ճիշտ թարգմանվելը փոքր ազգի գրողի համար և ամենայն բծախնդրությամբ էր վերաբերում իր ստեղծագործությունների ռուսերեն թարգմանություններին: Թարգմանական գրականության գեղագիտական սկզբունքների չարենցյան ըմբռնման իմաստով, ուսանելի են հատկապես նրա դիտողությունները ռուս գրող և թարգմանիչ Ալ Գատովին՝ իր ստեղծագործություններից կատարած թարգմանությունների առիթով. «Պոեզիան, ախր, խարդախ բան է, եթե նա մի լեզվով հնչում է խոր ու ինքնատիպ, դա դեռ երաշխիք չէ, որ մի այլ, սվելի կուլտուրական լեզվով թարգմանած էլ կարող է տպավորություն գործել Ես շատ եմ վախենում դրանից, գուցե պետք չէ իմ բանաստեղծությունները ցույց տալ այնպիսի նրբահաշակ ընթերցողների, որոնց համար Պուշկինը, Մայակովսկին, Պաստեռնակը իրենց հայրենական բանաստեղծներն են»

Այսօր Չարենցի երկերը թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, չեխերեն, իտալերեն, ինչպես նաև սովետական ժողովոլրդների տարբեր լեզուներով:

Եղիշե Չարենցն ինքն էլ ամբողջ կյանքի ընթացքում, թարգմանական արվեստի իր առաջադրած և մշակած սկզբունքներով ու ամենաբարձր պահանջներով