Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց չմեռա՛ ես,
Այլ ավելի՛ եմ
Հավատում ի՛նքս ինձ...
Թող նրանք, ովքեր
Չեն սիրում հողը —
Ապրեն սուտո՛վ լոկ...
Ես գիտեմ հիմա ճշմարտությունը—
Եվ նրանց կոչին
Չե՛մ հավատում ես:
Հողի ծնունդ եմ—
Հողո՛վ կապրեմ ես։»
Եվ կծկըվեց նա
Պիրկ՝ քարի վրա՝
Իրենով հպարտ։—
Փայլում էր ծովը
Վառ լույսերի մեջ,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Ափերին՝ ահեղ:
Նրանց որոտում
Թնդում էր երգը
Բազեի մասին։
Եվ դողում էին
Ժայռերը՝ նրանց
Հարվածներից գո՛ռ
Եվ երգից նրանց—
«Խոլ—խիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք փա՜ռք մենք: