Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարդացած, կբանան մեր առջև չճաշակած հաճույքների մի նոր աշխարհ․ այնտեղ է նա— կյանքը, որ արժանի է մեզ․․․ Հարգեցեք և սիրեցեք միմյանց և հպարտ ու խիզախ բանակով ընթանալով դեպի հաղթանակ, չկասկածեք ո՛չ մի բանում, քանզի ինչ կա մեզանից բարձր․․․ Ետ նայեցեք և տեսեք, թե ի՛նչ եք եղել դուք առաջ— այնտեղ, կյանքի արշալույսին։ Ձեր այն ժամանակվա ամբողջ հավատը չարժեր այժմյան մի կաթիլ կասկածանքին։ Սովորելով այդպես զարհուրելի կասկածել ամեն ինչի, ձեզ համար եկել է ժամանակ հավատալու ինքներդ ձեզ, քանզի միայն մեծագույն էությունը կարող է հասնել այնպիսի կասկածանքի, որպիսի կասկածանքի հասել եք դուք․․․

Դեպի այնտե՛ղ— երջանկության երկիրը, [ո ր մեզ սպասում է մեծ հաղթանակը, ուր մենք կլինենք աշխարհի օրենսդիրն ու նրա տերը, ուր մենք կլինենք ամեն ինչի տերերը․ ․] Դեպի այնտեղ— դեպի այդ հրաշալի «առաջ»-ը ․

— «Առա՜ջ»— բացականչեցին թռչունները, քանզի նրանց սրտերում բոցավառվեց հպարտությունն իրենցով։

Ոգևորության արցունքները և հավաար լցրին սարյակի աչքերը։ Եվ բոլոր թռչունները երգեցին, և այնքան թեթև զգացին իրենց բոլորը, բոլորն զգացին, որ սրտերում ծնվեց կրքոտ տենչանքը կյանքի և երջանկության։

— Սպասեց ե՛ք, թո՛ւյլ տվեք Ես ձայն եմ խնդրում․․․ Ձա՛յն տվեք ինձ․․․

Այդ ճչում էր փայտփորիկը կաղամախի գագաթից,