Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջև կանգնում էր անցյալի՝ զգացմունքի թափով հարուստ՝ օրերի պատկերը։

— Խանը ծեր էր,— ասում էր կույրը,— բայց կանայք շատ կային նրա հարեմում։ Եվ նրանք սիրում էին ծերունուն, որոովհետև նրա մեջ դեռ բավականին ուժ կար և կրակ, և նրա գուրգուրանքները շոյում էին և այրում, թեկուզև նա ալեհեր էր, թեկուզև նրա դեմքը ծածկված էր կնճիռներով,— ուժի մեջ է գեղեցկությունը, և ոչ թե քնքուշ մաշկի կամ այտերի կարմրություն։

Խանին բոլորն էին սիրում, իսկ նա սիրում էր կազակուհու— լեհուհու՝ Դնեպրի տափաստաններից, և միշտ գուրգուրում էր նրան ավելի սիրով, քան մյուս կիներին հարեմի, ուր կար երեք հարյուր կին զանազան երկրներից, և նրանք բոլորն էլ գեղեցիկ էին, ինչպես գարնանային ծաղիկներ, և նրանք բոլորն էլ լավ էին ապրում։ Շատ համեղ և քաղցր ուտելիք էր հրամայում պատրաստել խանը նրանց համար, և միշտ թույլ էր տալիս նրանց, երբ կամենան, պարել, խաղալ․․․

Իսկ կազակուհուն նա հաճախ կանչում էր իր մոտ՝ աշտարակը, որտեղից երևում էր ծովը, այնտեղ կազակուհու համար ուներ ամեն բան, ինչ որ հարկավոր է կնոջը, որպեսզի նա ուրախ ապրի, քաղցր կերակուր և զանազան կտորներ, և ոսկի, և բոլոր գույների քարեր, և երաժշտություն, և հազվագյուտ թռչուններ հեռու երկրներից, և սիրահարի կրակե գգվանքներ։ Այդ աշտարակում նա հրճվում էր նրա հետ ամբողջ օրեր, հանգստանալով իր կյանքի վաստակներից և իմանալով, որ Ալհալլա որդին չի ոտնահարի