Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանության փառքը՝ գայլի պես թափառելով ռուսական տափաստաններում և միշտ վերադառնալով այնտեղից հարուստ ավարով, նոր կանանցով, նոր փառքով, թողնելով այնտեղ, իր ետևից, սարսափ ու մոխիր, դիակներ և արյուն։

Մի անգամ վերադարձավ նա, Ալհալլան, ռուսների վրա կատարած ասպատակությունից, և շատ տոնական հանդեսներ սարքվեցին նրա պատվին, կղզու բոլոր մուրզաներն հավաքվեցին այդ տոնակատարություններին, եղան խաղեր և խնջույք, աղեղներից կրակում էին գերիների աչքերին, փորձելով ձեռների ուժը, և նորից խմում էին, փառաբանելով Ալհալլայի թշնամիների պատուհասի, խանության հենարանի խիզախությունը։ Իսկ ծեր խանն որախ էր որդու փառքին։ Հաճելի էր խանին իմանայ, որ, երբ նա մեռնի, խանությունը կլինի ամուր ձեռքերում։

Հաճելի էր այս նրան, և ահա նա, ցանկանալով ցույց տալ որդուն իր սիրո ուժը, ասաց նրան բոլոր մուրզաների և բեկերի ներկայությամբ,— հենց այդտեղ, խնջույքին, թասը ձեռքին, ասաց․

— Լավ որդի ես դու, Ալհալլա։ — Փա՜ռք ալլահին, և թող փառաբանվի նրա մարգարեի անունը։

Եվ բոլորը փառաբանեցին մարգարեի անունը հզոր ձայների խմբով։ Այդ ժամանակ խանն ասաց․

— Մե՜ծ է ալլահը։ Դեռ իմ կյանքի օրով նա հարություն տվեց իմ երիտասարդությանն իմ խիզախ որդու մեջ, և ահա տեսնում եմ ես ծեր աչքով, որ, երբ անհետանա նրանցից արևը, և երբ որդերը կրծեն իմ սիրտը— կենդանի կլինեմ ես իմ որդու մեջ։ Մեծ է ալլահը և Մոհամմեդը— նրա մարգարեն։ Լա՜վ որդի