Էջ:Մուրոյի «զրույցը» 5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Արևը թեքվում էր կարմիր ամպի հետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը։ Ճկում էին ծտերը, քարից քար թռչում, կարծես չէին ուզում, որ երեկո լինի։

Մուրոն ծուխը խոր քաշելով, շարունակեց.

— Քշեցին աքսորյան, էլի չխրատվավ։ Լենինի ախպեր որ իմացավ, թե պստի ախպեր աքսորյան է, ասավ. էլնիմ երթամ ինչքան թագավոր կա մորթեմ։ Էդ խաբար լե շուտով հասուցին թագավորին, թագավոր էս անգամ կատաղավ, ոտքը գետին զարկավ, թե բռնեք բերեք, իդա մանչ վի՞ր է։

«Բռնին բերին։ Թագավորը հարցուց, ո՞վ ես, ասավ՝ Լենինի ախպերն եմ, ասավ՝ անունդ ի՞նչ է, ասավ՝ Ալեքսան։ Աս խոսք ասել էր, չէր ասել, թագավորր թուր հանեց զարկեց, արյունք ծով արեց։ Լենին իմացավ, ասավ. «Վայ իմ Ալեքսան…»։ Շատ արցունք թափեց ախպոր համար, բայց էլի ուժովցավ, ասավ՝ ընկերներ, եկեք գազեթ սարքենք։

«Ընկերներ համոզվան, գազեթ հանին, ասին՝ դու ամբողջի գլխավորն եղի։ Լենին ասավ՝ թե կռիվ պիտի տանք, ով զենք չունի, թող առնե, ուժով միանանք, թագավորի վրա քշենք։ Էս էլ որ իմացավ թագավոր, կատաղեց, մարդ ճամփեց, որ աքսորյան Լենինին մորթեն։

«Էս անգամ չքավոր բանվորներ ասին, որ թագավոր մեր Լենին սպանե, հաբա մզի ուղիղություն ո՞վ ցույց կիտա։ Չընք թորգի, ասին, մենք լե կերթանք կռիվ կիտանք թագավորի վրա։ Լենին ժողովք արեց, նամակ գրեց զմմեն չքավոր բանվորներուն, թե պատրաստ կացեք, էս ֆլան[1] ամիս կռիվ կերթանք թագավորի վրա։

«Առավ իր ընկերներ, իր զենք կապեց, էդ ֆլան ամիս Լենին եկավ ուռուսի թագավորի պալատ։ Կանչեց՝ ել, ես աքսորյան Լենինն եմ։ Ուժեղ կպան զիրար, շատ արյուն թափին։ Լենինի թուր ճեղքեց թագավորի գլուխ, երկու կես արավ, թագավորին տապալեց, էնոր տուն ու քուլֆաթ[2] զարկեց, ջարդեց, լավ հողեր, լավ դուքըններ, ինչ որ թագավորն ուներ,

  1. ֆլան (արաբ.)– այսինչ
  2. քուլֆաթ (թուրք.)– ընտանիք