Ձմռան մի ցուրտ առաւօտ խոնաւ ու սառը նկուղի մէջ զարթնեց մի փոքրիկ մանուկ: Նա կըլինէր մօտ վեց տարեկան, թերևս աւելի փոքր: Մանուկը ինչ որ շապիկ ունէր հագին և դողդողում էր: Նրա շունչը սպիտակ գոր լորշու պէս դուրս էր թռչում քուլայ-քուլայ: Մանուկը նստած էր անկիւնում, սնդուկի վրայ, և ձանձրոյթից դիտմամբ բաց թողնելով գոլորշին՝ զուարճութեամբ հետևում էր պալան-պալան բարձրացող շնչին:
Նա սաստիկ քաղցած էր: Մի քանի անգամ արդէն մօտեցել էր թախտին, որտեղ համարեա թէ չոր տախտակի վրայ պառկած էր իր հիւանդ մայրը, որը գլխի տակ մի ինչ որ կապոց էր դրել բարձի տեղ: Ի՞նչպէս էր ընկել այստեղ այդ կինը: Երևի տղայի հետ օտար քաղաքից էր եկել այստեղ և յանկարծ հիւանդացել: Այդ տան տիրոջը երկու օր առաջ քաշ էին տուել ոստիկանատուն. կենողները, դէ՜ տօն օրեր էին, ցրուել գնացել էին, իսկ նոյն անկիւնում ապրող հնավաճառը դեռ մի օր առաջ հարբել ընկել էր,