Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 21 —

Ջուղայի հայերին։

Ահա այսպիսի մի դառն ժամանակ 18 տարեկան Մանուկ Յորդանանեանը երկար վարանումից յետոյ, վճռում է օտարութեան մէջ բախտ որոնել և թողնելով իր դժբախտ ծննդավայրը, դիմում է պանդխտութեան։

Նա գնում է ուղղակի Ջաւա, ուր տ․ Մարիամ Յարութիւնեանի եղբայր՝ աղա-Գևորգ Մանուկեանը գրկաբաց ընդունսւմ է իր հայրենակից երիտասարդ Մանուկին, իր խնամակալութեան ներքոյ վերցնում նրան և վարժեցնում առևտրական գործի մէջ։

Մանուկ Յորդանանեանը հինգ տարուայ ընթացքում բաւականաչափ հմտանալով իրեն վիճակուած մասնագիտութեան՝ առևտրական գործերի մէջ, խնդրում է իր բարերար աղա-Գէորգից միջոց շնորկել իրեն առանձին գործելու, ինքնուրոյն պարապմունք ունենալու։ Մանուկի խնդիրը հարգւում է և 1824 թուին նա գնում է Սուրբայիա։

Սուրբայիայում, մի քանի տարուայ ծանր և անդուլ աշխատանքից յետոյ, Մանուկ Յորդանանեանին յաջողւում է վերջապէս ձեռք բերել մի պատկառելի անուն և հարստութիւն։ 1835 թուից սկսած նա տէր է դառնում շաքարի մի գործարանի, որ նրա արդիւնաբեր աղբիւրներից մէկն է լինում։

1841 թուին Մանուկը հիւանդանում է և բժիշկների խորհրդով պարտաւորւում է գնալ Եւրոպա օդափոխութեան։ Այս ճանապարհորդութեան ժամանակ, նա ի միջի այլոց այցելում է և Վենետիկ՝ ս․ Ղազարի կղզին․ հանդիպում է այնտեղ մեր բազմաշխատ և բազմերախտ Մխիթարեան հայրերին և ուսումնասիրում նրանց գործունէութիւնը, ամբողջ ուխտը իր սարք ու կարգով։

3