Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զ․



Նոր-Ջուղայի Հայ-Կաթօլիկաց վանքը իր կրթուած վարդապետների շնորհիւ, սկզբից ի վեր՝ ժամանակ առ ժամանակ ունենում է փոքրիկ դպրոցներ թէ՛ վանքումր և թէ՛ դուրսը մասնաւոր տներում։ 1878 թուին Հ․ Յարութիւն վարդապետ Առաքելեանի ջանքերով կառուցւում է «Ս․ Գրիգոր Լուսաւորիչ» անունով մի տղայոց դպրոց և քիչ յետոլ էլ բացւում է օրիորդաց։ Վերջինս շատ կարճ կեանք է ունենում, որովհետև բաղկացած է լինում միայն մի քանի կաթօլիկ հայերի աղջիկներից, որոնց դուրս գալու հետ միասին փակւում է և դպրոցը։ Իսկ տղայոց Ս․ Գր․ Լուսաւորիչ դպրոցը տասնուհինգ տարի պահւում է որպէս Նոր-Ջուղայում այն ժամանակ գոյութիւն ունեցող միւս դպրոցների չափ կրթութիւն մատակարարող մի հաստատութիւն և բաւական թւով էլ աշակերտներ է ունենում առաջները, սակայն Ազգ․ Կեդրոնական դպրոցի կանոնաւորուելովը սկսում են աշակերտները կամաց-կամաց նուազել, մինչև որ 1893 թուին բոլորովին փակւում է։ Երեք տարուց յետոյ նորից բացւում է, բայց շուտով դարձեալ փակման դատապարտւում։

1903 թուին Հայ-Կաթօլիկաց պատրիարք Էմմանուէլեանը թողնելով Նոր-Ջուղայի թեմը, վերջինս ընկնում է