Այս էջը սրբագրված է
— 53 —
500 թումանաչափ մի գումար է բաժանւում Նոր-Ջուղայի աղքատներին։[1]
Ինչպէս որ «Քառասնից Մանկանց» տօնին ս․ Կատարինեան կուսանաց վանքում հանգ․ Մանուկ Յորդանանեանի յիշատակին և «Ս․ Գէորգայ զօրավարի» տօնին՝ ս․ Գէորգ եկեղեցում հանգ․ Գէորգ Քանանեանի յիշատակին, նոյնպէս և «Աբգարու Հայոց անդրանիկ թագաւորի» տօնին՝ ս․ Աստուածածնի եկեղեցում Աբգարեանց ննջեցեալների յիշատակին պատարագ է մատուցւում, քարոզ խօսւում և հոգեհանգիստ կատարւում ի ներկայութեան Քահանայական դասի, Ազգ․ երկսեռ դպրոցների աշակերտութեան և ուսուցչական խմբի։
- ↑ Կէս դարից աւելի Կալկաթայի Աբգարեանց առևտրական տան ներկայացուցիչները Նոր-Ջուղայի Ազգ․ դպրոցներին, հիւանդանոցին, եկեղեցուն, ազգականներին, աղքատներին և առ հասարակ բոլոր դիմողներին տասնեակ հազարներ են նպաստել և նպաստում․ սակայն պէտք է նկատել, որ իրենց անունով մի ա-ռանձին հաստատութիւն տակաւին գոյութիւն չունի, որով Աբգարեան անունը Քանանեան և Պօղոսխանեան անունների պէս յաւէրժանայ Նոր-Ջուղայում։ Ցանկալի է որ այդ պակասն լրացրուի և որ և է նպատակով մի պատկառելի հաստատութիւն ևս աւելանայ Նոր-Ջուղայում «Աբգարեան» անունով։