Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 6 —

համարում իրենց երեխաների համար գրագիտութիւնը։ Նրանք բաւականանում են միայն հասարակ գրել-կարդալ, թուաբանութիւն և վաճառականական խրատներ սովորեցնելով։

Սոյն Կոստանդ վարժապետը 1687 թուին հրատարակում է «Աշխարաժողով» կոչուած մի գիրք, որի մէջ կան զանազան նիւթերի մասին գրուածքներ՝ թուաբանութիւն, վաճառականական խրատներ, Ազարիայի թուականի գործածութիւնը և այլն խառն նիւթեր։ Յառաջ բերենք մի փոքրիկ նմոյշ վաճառականական խրատներից։

«Մի երթիցես միայն ի ճանապարհ։ Անփորձ և
անճանանչ ընկերի հետ մի՛ նստիցես և մի՛ քնիցես, գուցէ
սպանցէ է զքեզ և առցէ զինչս քո։ Պաշարն ի տաշտէդ
ա՛ռ ընկերն ի տանէդ։ Քաղաթն ի ծոցդ պահեա՛,
գրիչ–ղամբարն ի ջուրդ պահեա՛։ Ղանթարն ի թամբալիթդ,
կշիռքն իւր դրաﬓերովն ի սխտեանդ։ Կիսագազն
ի գօտիդ, խելքդ ի գլուխդ, միտքդ առ Աստուած ։ Ինչ
Աստուած շնորհեսցէ քեզ, նովաւ շատացիր ․․․։
Անփորձ մարդոյ ամանաթ մի՛ տար։ Զամենայն առ
և տուրդ գրեա՛ և էսօրէն վաղն մի՛ ձգիր»։[1]

ԺԶ-րդ դարում Նոր Ջուղայի Ամենափրկչեան ս․










Վանքի սոյն դպրոցը իր գիտական բարձրութեամբ մի լուսատու փարոս է լինում Հայութեան համար։ Իր ուղղութեամբ ու ծրագրով մեծ օգուտ է տալիս թէ՛ մեր խղճուկ գրականութեան և թէ՛ ընդհանուր ազգին, տալով անձնուէր, խելացի և գիտնական հոգևորականներ՝ առաջնորդներ ու կաթուղիկոսներ։ Այս դպրոցի աշակերտներից են լինում Ամենափրկչեան ս․ վանքի մի քանի առաջնորդները, Յովհան «տիեզերալոյս» կոչուած ժամանակի ամենագիտնական

  1. Յ․ Տէր Յովհանեանի «Պատմ․ Ն․-Ջուղայու» Բ․ էջ 253։