Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կպատասխանես, այնպես էլ կստանաս (ձևի պարագա)։ Այնքան աշխատեց, որքան պահանջվում էր(չափի պարագա)։ Գնացել է այնտեղ, որտեղ սպասում էին ընկերները(տեղի պարագա)։ Հյուրասիրում եմ նրանով, ինչով մեծարում են պատվարժան մարդկանց(միջոցի անուղղակի խնդիր)։

Հինգերորդ՝ պետք է նկատի ունենալ, թե ստորադաս նախադասությունը գերադասի հետ քերականորեն ինչպես է կապվում և նրա ո՛ր անդամի՝ գոյակա՞ն, թե՞ բայական անդամի լրացումն է։ Այսպես. Այնքան մարդիկ են հավաքվել, որքան երբեք չեմ տեսել: Այն օրը, երբ քեզ տեսա, տխուր էիր շատ: Ընտանի կենդանիները, ինչպես շունը, ոչխարը, կովն են, մարդու դարավոր բարեկամներն են: Այս և շատ այլ նախադասություններում եղած շաղկապական միջոցները (այնքան, երբ, ինչպես) արտահայտում են չափի, ժամանակի և ձևի իմաստ։ Այնուհանդերձ, ընդգծվածի ստորադաս նախադասություններր կատարում են որոշչի պաշտոն, որովհետև քերականորեն լրացնում են մարդիկ, օրը և կենդանիները գոյականներին։

Վեցերորդ՝ այս բոլորից բացի ստորադաս նախադասությունը ճիշտ գտնելուն մեծապես օգնում է նրա պարզեցումը։ Դա հեշտացնում է ստորադասի պաշտոնը ստույգ որոշելն ու գտնելը։ Օրինակ՝ Մենք մտանք գրադարան, որպեսզի ընթերցենք (Մենք մտանք գրադարան՝ ընթերցելու կամ ընթերցելու նպատակով): Խուսափիր նրանից, ով անազնիվ է (Խուսափիր անազնիվից): Ով համարձակ է, նա էլ հաղթում է (Համարձակն է հաղթում)։ Աշխատանքային հունի մեջ մտավ՝ հռչակը միանգամից տարածվեց (Աշխատանքային հունի մեջ մտնելուն պես կամ մտնելուց հետո՝ մտնելու հետ միաժամանակ հռչակը միանգամից տարածվեց... )։

Յոթերորդ՝ պակաս կարևոր չէ նաև գերադաս նախադասության բաց-ստորոգյալի սեռի որոշումը, օրինակ՝ ներգործական սեռի բայ-ստորոգյալը պահանջում է ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն, հեռանալ, զատվել, պոկվել, առանձնանալ, մեկուսանալ, բաժանվել, շեղվել և նման բայեր՝ անջատման, պարծենալ, հպարտանալ ու այլ իմաստ ունեցող բայեր միջոցի անուղղակի խնդիր են պահանջում։ Ստորադաս նախադասությունները, ինչպես հայտնի է, կատարում են զանազան շարահյուսական պաշտոններ։ Նրանք լինում են՝

Ենթակա.— Գերադաս նախադասությունը այս դեպքում հաճախ անենթակա է լինում։ Օրինակ՝ Երևում է, որ լավ է նախապատրաստվել քննությանը:

Երբ գերադասն անենթակա նախադասություն է, և նրա բայ-ստորսգյալը ներգործական սեռի է, ստորադասը կատարում է ուղիղ խնդրի պաշտոն. «Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես...» (Հ. Թ.)։ Այլ օրինակներ՝ Թվում է, թե նրանք տեղ հասած կլինեն: Պարզվեց, որ Արտակը