Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխադրվել է իններորդ դասարան: Լավ է, երբ ինձ հասկանում եք։ Հավանական է՝ եկել ու հանգստանում է:

Պատահում է, սակայն, որ գլխավոր է մեջ առկա է լինում ձևական ենթական (ցուցականը), որը երկրորդականի պարզումից հետո կրճատվում է. Խոսում է նա, ով երեկ ժամանել է Երևան (Խոսում է երեկ Երևան ժամանածը)։ Կատարվում է այն, ինչ հանձնարարել է ուսուցիչը (Կատարվում է ուսուցչի հանձնարարածը)։

Ստորոգելիական վերադիր լինում է այն դեպքում, երբ գերադաս նախադասության ստորոգյալի ստորոգելիական վերադիրը ցուցական, մասամբ էլ հարցահարաբերական դերանուն է։ Օրինակ՝ Պարգևատրվածները նրանք են, ովքեր կանգնած են դահլիճի բեմահարթակում (Պարգևատրվածները դահլիճի բեմահարթակում կանգնածներն են), Իմ խնդրանքն այն է, որ երեխային ճիշտ դաստիարակեն (Իմ խնդրանքը երեխային ճիշտ դաստիարակելն է), Գիրքը սա՞ է, որ երեկ փնտրում էիր։ Զանգահարողն ո՞վ էր, որ ներս չի մտնում։ «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց…» (Հ.Թ.)։ «Եվ ի՜նչ է կինը՝ առնախանձ մի սարդ…» (Ավ. Իս.)։

Անշաղկապ կապակցությունները քիչ են գործածվում, իսկ, ինչպես նկատելի է, հարցական երանգների դեպքում ստորոգելիական վերադիր երկրորդականը չի պարզվում (կամ հակառակ դեպքում խճողվում է նախադասության միտքը)։ Այն էլ նշենք, որ երբ գլխավորի ստորոգելիական վերադիրը խնդիր կամ պարագա է, երկրորդականը այդ պաշտոններն է կատարում (Գիրքը այնտեղ է, որտեղ դրել ես…)։

Որոշիչ.— Գլխավոր նախադասության որևէ գոյական անդամի էությունը տարբեր կողմ երից որոշող ստորադաս նախադասությունը կատարում է որոշչի պաշտոն։ Ընդ որում, շատ հաճախ գլխավորի գոյականների հետ գործածվում են ձևական այս, այդ, այն, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան (այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ), այսօրինակ, այդօրինակ, այնօրինակ (մարդիկ), երբեմն էլ սույն, նույն, միևնույն (աշակերտները), ցուցականները, որոնք ավելի են ընդգծում երկրորդականի. շարահյուսական պաշտոնը։ Այն մարդիկ, ովքեր աշխատասեր են, սիրվում են շրջապատից։ Այնպիսի հերոսներ, ինչպիսիք Հունանն ու Ջահանն են, երկար կապրեն մեր սրտում։ Այնքան քարեր էին կուտակված, որ դժվար էր հաշվել: Մեկնեցի այն գյուղը, որտեղ ծնվել էր Ջահան Կարախանյանը: Այն նույն գիշերը, երբ սկսվեց պատերազմը, նա կամավոր մեկնեց ճակատամարտի։ «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի» (Պ. Սևակ)։

Հատկացուցիչը քիչ գործածական է։ Հատկացուցիչ ստորադաս նախադասությունն արտահայտում է գերադասի գոյականական անդամի պատկանելությունը, վերաբերությունը և այլն։ Գերադասում սովորաբար