Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատանքներին, բոլորը քեզ կհարգեն: Գիտեմ՝ գնացել ես դպրոց, այնտեղից էլ՝ գրադարան:

գ) Ենթաստորադասական, այն ստորադաս նախադասությունը, որը լրացնում է մի այլ ստորադասի, կոչվում է ենթաստորադաս։ Գերադաս նախադասության հետ ենթաստորադաս նախադասությունը կազմում է ենթաստորադասական կառուցվածք, ինչպես, օրինակ՝ Իմացանք արդեն, որ հնագետները գնացել են Արտաշատ, որպեսզի պեղումներ կատարեն: Թվում է, թե տղաներն իրենց հաշիվ կտան, որովհետև խիստ նկատողություն ստացան դիրեկտորից, որին սիրում են ծնողի չափ: Մեզ հայտնեցին, որ հյուրերը ժամանել են Երևան, որպեսզի ուսումնասիրեն Մատենադարանի որոշ ձեռագրեր, որոնք աշխարհում այնպիսի հռչակ են վայելում, ինչպես առհասարակ եզակիորեն անմահ, գանձերն են:

դ) Անհամասեռ. սա այնպիսի կառուցվածք է, երբ միևնույն գերադաս նախադասությանը ստորադասվում են տարբեր շարահյուսական պաշտոններ կատարող ստորադաս նախադասություններ։ Անհամասեռ բարդ ստորադասական նախադասության մեջ ստորադաս նախադասությունները կարող են նաև միևնույն պաշտոնը կատարել, սակայն լրացնելով գերադասի ոչ թե միևնույն, այլ տարբեր անդամների։ Օրինակ՝ Անահիտը, որ մեր դասարանի ամենասիրված աղջիկներից է, հպարտորեն էր խոսում Նելսոն Ստեփանյանի քաջագործություններից, որոնք, հիրավի, հեքիաթային արարքներ էին թվում մեզ: Երբ հետևողականորեն ես աշխատում, հասնում ես այնպիսի արդյունքի, որին ինքդ անգամ չես սպասել: Որպեսզի հաջողության հասնես, աշխատիր այնպես, ինչպես քո օրինակելի բարեկամներն են տքնել:

ե) Խառը.— Այն բարդ ստորադասական նախադասությունը, որը կառուցվածքով տարբեր է մյուս բոլոր տեսակներից, պայմանականորեն անվանվում են խառը տեսակի։ Ի տարբերություն վերոհիշյալ տեսակների, խառը տեսակի նախադասությունները կարող են ունենալ երկու և ավելի գերադաս նախադասություններ, ինչպես նաև նրանց կազմում կարող են լինել համաստորադաս, ենթաստորադաս և այլ տեսակի նախադասություններ։ Օրինակ՝ Հենց տուն մտավ, սկսեց շրջապատը զննել, և մեզ թվաց, թե ինչ որ մեկին է փնտրում, բայց չէր հաջողվում գտնել: Աստղիկը նստեց, որպեսզի մշակի հանձնարարված գրականությանը, բայց պարզվեց, որ մոռացել է վերցնել այն պիտույքները, որոնք անհրաժեշտ էին իրեն:

Սրանց մի տեսակը կարելի է համարել այնպիսի տարակազմ նախադասությունները, որոնք իրենց կազմում կարող են ունենալ և՛ համադասական, և՛ ստորադասական նախադասություններ, ինչպես, օրինակ՝ Այդ օրը Գրիգորն ուշ արթնացավ, լվացվեց, սափրվեց և ուզում էր դուրս գալ տնից, երբ դռան զանգը հնչեց, ապա ներս մտավ իր այն