Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ընդհանուր հայտարարում ընդգծվում սովորական ստորադասական նախադասությունը (մեծ շրջավանդակը վերանում է, և կառուցվածքը մնում է նույնությամբ)։ Նախ՝ ավելանում են համապատասխան ստորադասական շաղկապներ ու շաղկապական բառեր, երկրորդ՝ ստորադասի բայ-ստորոգյալի եղանակն է փոխվում, եթե այն արտահայտված է հրամայական եղանակով, դառնում է ըղձական, երրորդ՝ եթե ուղղակի խոսքում կոչական կա, այն դառնում է կա՛մ ենթակա, կա՛մ հանգման խնդիր. Արամը հրամայեց. «Տղանե՛ր, գնացեք տուն» [Արամը հրամայեց, որ տղաները գնան տուն (Տղաներին հրամայեց)]: Չորրորդ՝ եթե ուղղակի խոսքի ենթական 1-ին դեմքի դերանուն է, դառնում է 3-րդ դեմքի, իսկ եթե երկրորդ դեմքի է, դառնում է 3-րդ դեմքի դերանուն։ Հինգերորդ՝ եթե ուղղակի խոսքի ենթական 3-րդ դեմքի է, մնում է նույնը։ Նույնն է մնում նաև առաջին դեմքի դերանունը, եթե խոսքը վերաբերում է 1-ին դեմքին. «Ես պիտի գերազանցիկ դառնամ», — խոստացա բոլորին (Բոլորին խոստացա, որ ես գերազանցիկ պիտի դառնամ)։ Վեցերորդ՝ ուղղակի խոսքի միջանկյալ բառերը, միջարկությունները և վերաբերմունքային այլևայլ բառեր (որպես ուրիշի ապրումների արտահայտություններ) սովորաբար վերանում են։ Օրինակի` Ուուցիչը մեզ ասաց. «Երեխանե՛ր, մի տեսեք, է՜, որքան հրաշալի է բնությունը» (Ուսուցիչը մեզ՝ երեխաներիս ասաց, թե որքա՜ն հրաշալի է բնությունը)։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Իրենց շարահյուսական դերով միջանկյալ նախադասությունները, նման լինելով միջանկյալ բառերին, տարբերվում են նրանով, որ ունեն ստորոգում, հնչերանգային ավարտվածություն և միտք արտահայտելու զանազան հնարավորություններ։

Միջանկյալ նախադասությունները հիմնականում հանդես են գալիս միջադաս և վերջադաս շարադասությամբ, կարող են լինել պարզ և բազմաբարդ։ Նրանք գործածվում են խոսողի ամենաբազմազան վերաբերմունքներն արտահայտելու, երևույթի մասին կողմնակի, լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու, այս կամ այն անդամի իմաստները, նախադասությունների մտքերը համակողմանիորեն լրացնելու, մեկնաբանելու, ճշտելու, օտար կամ բարդ, անհասկանալի մտքերն ու արտահայտությունները թարգմանելու-պարզաբանելու և այլ նպատակների համար։

Միջանկյալ նախադասություններն իրավացիորեն բաժանվում են 2 խմբի՝ միջանկյալ և ներդրյալ:

Միջանկյալ նախադասությունները, ճիշտ է, շատ թույլ, բայց, այնուամենայնիվ, քերականորեն կապված են հիմնական, ընդհանուր նախադասության, նրա այս կամ այն մասի հետ, սակայն որոշակի