Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միրգ ու փոշի:
Անխիղճ արև:
Շողամրցում Մասիսների, Արագածի:
Սրբագործված հին-հին քարեր:
Եվ Մայր Արաքս:
Եվ Մայր Տաճար:
Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր,
Հնչող,
Շնչող,
Կանչող զանգեր...
Եվ Ճեմարան՝ Մտքի Կաճառ:

Ու խեղդող տոթից
Շնչահատ արդեն,
Մի պահ զրկվելով աբուռ-ամոթից,
Անզգուշորեն կոճակն է բացում զմրուխտ թևերի.
- Հերն էլ անիծած.
Ի՞նչ անեմ, Մարե՛,
Արևն ինձ կերե...
Եթե կանգ առնել, ապա կանգ առնել
Գետերի ափին, աղբյուրների մոտ
Եվ ոչ մի դեպքում... մի կում չխմել:

(Պ.Սևակ)

Ռադիո:
Մոսկվա:
Կրեմլ:
Վախճանվել է Իլյիչը.
Ի՞նչ,
Ճառե՞ր,
Հեռագի՞ր.
Սո՞ւգ գուցե կամ։
— Իհարկե չէ։

(Ե.Չարենց)


...15 թիվ: Ապրիլի 10:
Ապրիլական արբշիռ բույրեր,
Գարնանային ծաղկածլում,
Կանաչների շքահանդես:

(Պ.Սևակ)

Աստվածային հզոր ձիրքով
Այս ցած կյանքից հեշտ ու անթև,
Թռչել երկինք, վերև, վերև,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դժողք իջնել, դրախտ գնալ,
Անհուն զգալ, թովիչ երգել...

(Հ.Թումանյան)

Մոռանա՜լ, մոռանա՜լ, ամեն ինչ, ամենին մոռանալ:
Չսիրե՜լ, չխորհե՜լ, չափսոսա՜լ,հեռանա՜լ:
Մի վայրկյան ամենից հեռանա՜լ, ամենին մոռանա՜լ:
Խավարում, ցավերում քարանա՜լ, մեն միայն:

(Վ.Տերյան)