Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցման պատասխանը։ Ահա. Բա ես այդքան միամի՞տ եմ: Խելքս հացով եմ կերել, տո՛ (ժող.)։ Ինչ է. ես չե՞մ իմանում իմ անելիքը... Գայլն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր:

Այսպիսի դեպքերում հաճախ գործածվում եմ մի՞թե, չէ՞ որ, ուրեմն, ինչ է, հա՞, կարծեմ և այլ միավորներ։ Անուղղակի հարցման տարատեսակ է հորդորական հարցումը, որը հաճախ զուգակցվում է հա՞, այո՞, չէ՞, այդպե՞ս չէ, ճի՞շտ է, ճշմարի՞տ է, այդպես է, չէ՞ և նման բառերով ու կապակցություններով, որոնք, ինչ խոսք, ոճական արժեք ունեն։ Այսպիսի նախադասություններում առավել շատ հորդոր, համոզում խնդրանք կա, քան հարցում։ Օրինակներ՝ Դու Հասմիկին շատ ես սիրում, չէ՞: Գրիչդ մեկ րոպեով տուր, հա՞: Նարինեն շատ աշխատասեր է, ճի՞շտ է:

Անուղղակի հարցման տարատեսակներից է, այսպես կոչված, ինքնահարցումը, որ հաճախ երևան է գալիս թատերական գործերում և մենախոսություններում։ Հիշենք, օրինակ, Պեպոյի մենախոսությունը համանուն դրամայում («Ո՞վ իս դու: Ի՞նչ մարդանեսաբումն իս դու»)..

Հարցական նախադասություններում երբեմն էլ գործածվում է «տարակուսական հարցումը՝» գուցե, միգուցե, չլինի՞ թե, հո, արդյո՞ք և այլ բառերով հանդերձ (Գուցե՞ ես եմ սխալվում։ Մի՞գուցե եկել է արդեն)։

ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Բացականչական երանգի նախադասություններն արտահայտում են խոսողի բազմազան ապրումները: Թե՛ պատմողական, թե՛ հարցական ու հրամայական բնույթի նախադասությունների երանգները փոխելով (այսինքն՝ հուզարտահայտչական նրբերանգով արտահայտելով) կստանանք բացականչական բնույթի հաղորդակցական միավորներ։ Բացականչական նախադասությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ ինքնուրույն բացականչական նախադասություններ (Կհասնե՜մ իմ նպատակին: Դեպի վե՜ր, սարնիվե՜ր... (Մոռանալ բոլորին) և օժանդակ միջոցներով զուգորդվող բացականչական նախադասություններ (Ի՜նչ հրաշալի է Մասիսն առավոտյան):

«Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ֊վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...» (Հ.Թ.)։

Վերջին տեսակ նախադասություններում առկա են լինում հատկապես ձայնարկություն, հարցական-հարաբերական դերանուններ, ապա նաև համապասխան եղանակավորող բառեր [երանի, երնեկ (չէր), ուր է (էր), ուր էր թե, ուր մնաց թե և այլն]։