Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են բոլոր եղանակների բայաձևերով (հրամայականի առավելությամբ). բայց ոչ բոլոր ժամանակաձևերով. անցյալ ժամանակաձևերով շատ քիչ են գործածվում։ Ինչպես երկկազմ, այնպես էլ անենթակա նախադասությունները լինում են տարբեր հնշերանգի՝ պատմողական (Քունս տանում է), հարցական (Խոսվե՞լ է այդ կինոնկարի արժանիքների մասին), հրամայական (Մի՛ լինիր ուրագի պես), բացականչական (Կամա՜ց, կամա՜ց լուսացա՜վ)։ Սրանցից, սակայն, առավել գործածական են պատմողական և հրամայական բնույթի նախադասությունները։

Ոմանք անենթակա են համարում նաև՝ Աշուն է: Գարուն է: Շոգ է: Ցուրտ է: Անձրև է և սրանց նման այլ նախադասություններ։ Դրանք փաստորեն երկկազմ նախադասություն են (անձրև ենթակա է, է՝ ստորոգյալ...) Դրանց ստորադասվող նախադասությունները կատարում են ոչ թե ենթակայի, այլ պարագայի պաշտոն։ Օրինակ՝ Ամառ էր, երբ սկսվեց պատերազմը: (Հմմտ. Ասպետություն է, երբ օգնում ես տուժածին): Այսպիսով՝

այն միակազմ նախադասությունը, որում քերականական ենթակա չկա և այն հնարավոր չէ վերականգնել, կոչվում է անենթակա նախադասություն։

ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Անենթակա և անդեմ նախադադասություններր, չունենալով քերականական ենթակա, միաժամանակ տարբեր են իրարից.

ա) Անենթակա նախադասությունները բայ-ստորոգյալ են ունենում, իսկ անդեմները՝ ոչ։

բ) Եթե անդեմ նախադասությունները գերազանցապես. ապա անենթակա նախադասությունները մասամբ են արտահայտում հուզարտահայտչական նրբերանգներ։

Անդեմ նախադասությունները ըստ իրենց հիմնական անդամի լինում են բայական և անվանական:

ԲԱՅԱԿԱՆ ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Ամեն մի անորոշ դերբայ իր յուրահատուկ հնչերանգով շարահյուսական մակարդակում (հաղորդակցական ոլորտ) ունի նախադասության արժեք, քանի որ ձևավորված է ստորոգմամբ, հնչերանգային ավարտվածությամբ, հետևաբար էլ միտք է արտահայտում։ Հայտնի է, որ նախադասության ամենակարևոր հատկանիշներից մեկը ստորոգումն է, որը դրսևորվում է դիմավոր բայով (օժ. բայերն ու բայի դիմային վերջավորությունները քերականական ստորոգման ցուցիչներն են) և