Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԸՍՏ ԽՈՍՔԵՐԱՆԳԻ


ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Խոսքի մասերն իրավացիորեն գնահատվում են որպես լեզվական իրակություններ (լեզվի մաս), որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն կենդանի լեզվում ներկայացնելով բառաքերականական համակարգ, մինչդեռ նախադասության անդամները խոսքային իրողություն են։ Ընդսմին, լեզվում եղած բոլոր բառերը կազմում են բառաքերականական համակարգ, սակայն խոսքում հանդես են գալիս երկփեղկված կիրառությամբ, այսինքն՝ նրանց մի մասը կարող է դառնալ նախադասության անդամ, մյուս մասը՝ ոչ։

Նախադասության բոլոր անդամները մտնում են այս կամ այն բառաքերականական համակարգի մեջ, բայց ոչ բոլոր խոսքի մաս ներկայացնող բառերն են դառնում նախադասության անդամներ։