Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոցիալիստաական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը օրավուր բարգավաճում են. Երկու միլիոն երեք հազար երկու հարյուր հիսունվեց տարի սրանից առաջ այս քադաքը շքեղ է եղել:

Նախադասության անդամի դրսևորումները կարելի է «գծել» մոտավորապես այսպես՝

ա) մենանդամ. սա նրանց ամենազանգվածային դրսևորումն է (Երբ դու գաս, ես այս նորեկ մարդուն կծանոթացնեմ մեր գործերին).

բ) բազմանդամ. երբ նախադասության անդամը կազմված է երկու և ավելի բառերից։ Վերջիններս իրենց հերթին կարող են լինել՝

1. Բուն շարութային միավորներ, որոնք ըստ էության մեկ հասկացություն են՝ մեկ բառական միավորի դերով, թեև կազմված են առանձին բառերից։ Վերջիններս տվյալ շղթայում ինքնուրույն պաշտոնից զուրկ են, այնպես որ բաղադրությունը արժեքավորվում է նույնիսկ ձևաբանորեն՝ Գերագույն սովետ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիա, Արշակ Երկրորդ, Մեծ կամ Խաղաղ օվկիանոս, հազար ինը հարյուր յոթանասունհինգ...

2. Կապական կառուցվածք՝ երեկոյան դեմ, դասի ժամանակ, կարդալուն պես, Տիգրանի օրոք, քեզ համար...

3. Շարահյուսական ազատ կապակցություն. սա բուն շարույթի (բաղադրյալ հասկացություն) հակապատկերն է։ Եթե այդտեղ ամեն մի բառաբեկոր ինքնուրույն պաշտոն չունի, և շարույթ-կապակցությունը փաստորեն մտնում է մեկ խոսքի մասի մեջ, ապա շարահյուսական սույն կապակցության մեջ մտնող բառը միայն տվյալ կառուցվածքում է «կաշկանդված»՝ որպես ոչ ինքնուրույն անդամ. բարձր որակի թուղթ, մեծ փորձի տեր գիտնական, հազար տարվա հնության ամրոց, այն աստիճանի գրգռված մարդ, գլուխը բաց երեխա, յոթ տարի սպասել, ծայր աստիճան գրագետ աշակերտ...

4. Շարահյուսական ներձույլ կապակցություն (դերբայական դարձված). սա, հասկանալի է, մի դերբայական կառուցվածք է, որ նախադասության մեջ կատարում է ամենաբազմազան պաշտոններ, ընդ որում, կառույցի պաշտոնը որոշողը դերբայն է, իսկ նրա հետ քերականորեն կապված անդամներն ունեն իրենց որոշակի պաշտոնները, որոնք կոչվում են կողմնակի անդամներ՝ համապատասխանելով «լիիրավ» անդամներին՝ խնդիր, պարագա...

Նշեցինք, որ նախադասության անդամների համար բնորոշ է կոնկրետ հարցը, և կան նախադասության որոշ անդամներ էլ, որոնք հարց չունեն (պակասավոր բայերը) կամ որոշակիորեն չեն համապատասխանում կոնկրետ հարցի (հակառակ հիմունքի պարագա և այլն. Չնայած լավ սովորելուն՝ դժվարությամբ էր փոխադրվում կուրսից կուրս)։