Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դ) Հրապարակի վրա, դժբախտաբար, չկա շարահյուսության ծրագրային թեմաները համառոտ, պարզ ու դյուրին ձևով ներկայացնող որևէ աշխատանք, որից ուսուցիչը կարողանա օգտվել՝ շարահյուսության ուսուցումն ավելի գործնական և նպատակասլաց դարձնելու։

Ելնելով այդ ամենից՝ կազմել ու հայոց լեզվի ուսուցիչների դատին ենք հանձնում սույն օժանդակ ձեռնարկը՝ դժվար հարցերի համակողմանի լուսաբանմամբ ու հայտնի դասանյութերի ոչ ծավալուն մեկնությամբ։

Թե որքանով ենք հասել մեր նպատակին, թողնում ենք նրանց գնահատությանը։ Հեղինակն ամենայն սիրով կընդունի բոլոր այն դիտողությունները, որոնք շահեկան կլինեն՝ ձեռնարկն առավել կատարյալ դարձնելու համար։