Առաջին դեպքում ընդգծված հատկացուցիչները հավասարապես, անկախաբար լրացնում են ավտոգործարանները լրացյալին, մինչդեռ երկրորդ օրինակում հատկացուցիչները լրացնում են և՛ իրար, և՛ «ընդհանուր» հատկացյալին, այլ կերպ ասած` հատկացյալները նաև հատկացուցիչներ են այլ անդամների համար։
Բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը։ Օրինակներ՝
1. Տասներորդ դարի հայ ամենամեծ բանաստեղծը՝ Գրիգոր Նարեկացին, մեր Վերածննդի շեփորահարն է։
2. Սայաթ-Նովան՝ հայ միջնադարի վերջին երգիչը, ծնվել է 1722 թվականին։
3. ՍՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչուով՝ Գագարինով, հպարտանում է առաջավոր մարդկությունը։
4. Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, մենք տեսանք մշակութային գլուխգործոցներ։
5. Մեր հին ձեռագրերի ուսումնասիրման ինստիտուտը՝ Մատենադարանը, հայ ժողովրդի պարծանքն է։
Ընդգծվածները բացահայտում են 10—րդ դարի հայ ամենամեծ բանաստեղծի, Սայաթ-Նովայի, ՍՍՀՄ 1-ին տիեզերագնաց-օդաչուի ով լինելը և Ֆրանսիայի մայրաքաղաքի, մեր հին ձեռագրերի ուսումնասիրման ինստիտուտի ինչ լինելը։ Դրանք կոչվում են բացահայտիչ (բացահայտող), իսկ բացահայտվողները՝ բացահայտյալ: Բացահայտիչը և բացահայտյալն իմաստային և քերականական այնքան սերտ կապի մեջ են, որ գերազանցապես կարող են փոխարինվել մեկը մյուսով։ Օրինակ՝ Ուսուցիչս՝ Ազատյանը, հմուտ մանկավարժ է, Ազատյանը՝ ուսուցիչս, հմուտ մանկավարժ է։ Բացահայտիչը սովորաբար գրվում է բացահայտյալից հետո, մանավանդ երբ վերջինս արտահայտվում է դերանունով (Ես՝ Արմեն Սարգսյանս, պարտավորվել եմ պլանս գերակատարել։ Դուք՝ բանվորներդ, իրավամբ հպարտանալու հիմքեր ունեք... )։
Բացահայտիչը և բացահայտյալը համաձայնում են դեմքով, թվով, հոլովով, հոդառությամբ։ Օրինակ՝
- ↑ Մենք բացահայտիչը սկզբունքորեն չենք համարում ինքնուրույն անդամ՝ գոյականական անդամի լրացում (տե՛ս մեր «Հայոց լեզվի տեսություն և ուսուցման հարցեր» գրքի համապատասխան հատվածը, Ե., 1980 թ.)։ Բայց քանի որ ձեռնարկը հիմնականում հասցեագրվում է հայոց լեզվի ուսուցչին, ծրագրային այս թեման շարադրվում է ընդունված կարգով։