Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Չափ ու քանակի պարագա

Չափ ու քանակի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության չափն ու քանակը և պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, ինչչա՞փ հարցերին։

Արտահայտվում է՝

ա) Մակբայով. Սարգիսը բոլորովին չի աշխատել։

Հիվանդը մասամբ ապաքինվեց:

Նա չափազանց շատ է խոսում, դա ամենևին հաճելի չէ։

բ) Ժամանակ ցույց տվող գոյականի գործիական հոլովով. Տարիներով բացակայում է հայրենի գյուղից։ Օրերով կորչում էր անտառում։ Շաբաթներով հիվանդանում էր նա։

Երբեմն նման բառերը հանդեսս են գալիս հայցականով՝ թվականների զուգադրմամբ. (Չորս տարի նա սպասեց ամուսնուն։ Երեք ժամ տևեց ժողովը)։

գ) Գոյականի տրական հոլովով և թվականով. 50 կոպեկի գնեցի մեկ կիլոգրամ խնձոր։ Նա իր գրքերը վաճառեց հարյուր ռուբլու:

դ) Գոյականի հայցականով. Ինքնաթիռը թռավ 300 կիլոմետր: Կոմբայնը օրական հնձեց 100 հեկտար:

ե) Գոյականի բացառական հոլովով և մակբայով. Մեքենան երեք կիլոմետրից շատ փորեց։ Հիսուն հեկտարից բավականին ավելի հնձեցինք։ Նրանք մեկ կիլոգրամից էլ քիչ գնեցին։

զ) Թվականով և գոյականի գործիական հոլովով. Հինգ շաբաթով բացակայեցին քաղաքից։ Հասմիկը մեկ տարում երեք սանտիմետրով