Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասակ էր առել, երկու կիլոգրամով՝ գիրացել։ Գիրքը վաճառվում է մեկ ռուբլով:

է) Կապով և «կապի խնդրով». Լիլիթը քայլել է Վահագնի չափ: Նա աշխատասեր է քեզնից առավել:

ը) Դերանվամբ. Այդքան մի՛ չարչարվիր, տղա՛ս։ Ինչքա՞ն պիտի փորեք հողը։ Այնքան էինք միմյանց ընտելացել, որ չէինք կարողանում բաժանվել։

թ) Բառակապակցությամբ. Մինչև ատամները զինված՝ գերմանացիները հարձակվեցին մեր խաղաղ երկրի վրա։ Տասնհինգից մինչև քսան կիլոմետր քայլած կլինեք։ Չափից ավելի գեղեցիկ է խոսում։ Նա վերին աստիճանի կիրթ է վարվում կանանց նկատմամբ։


Նպատակի պարագա

Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը և պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին։ Արտահայտվում է՝

ա) գոյականի տրական հոլովով՝

Աղջիկներն իջան ձորը՝ ջրի, սնկի, ուրցի:

Տղաները գնացին փայտի, որսի:

բ) Հայցական հոլովով. «Սաքուլն ուխտ գնաց», «Ղազարը գնում է պատերազմ»: Նրանք մեկնեցին ոազմաճակատ:

Հայցականով նպատակի պարագան գերազանցապես գործածվում է ժողովրդախոսակցական լեզվում (Աղջիկները գնացին գյուղ՝ հարսանիք: Գյուղացիները կռիվ են մեկնել…)։