Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պայմանի պարագա

Պայմանի պարագան ցույց է տալիս գործողության ու եղելության պայմանը և պատասխանում է ի՞նչ պայմանով հարցին։ Նկատելի է, որ եթե շատ տարածված են պայմանի պարագա երկրորդական նախադասությունները, ապա, ընդհակառակն, սակավաթիվ են նույն պաշտոնը կատարող նախադասության անդամները։ Ավելի՛ն, պայմանի պարագաները, որպես նախադասության անդամ, մենանդամ չեն լինում, այլ հիմնականում բառակապակցություններով և կամ կապերով ու դրանց «խնդիրներով» են արտահայտվում, որը և պայմանավորվում է այդ պաշտոնը կատարող (նախադասության անդամ) միավորի բնույթով։ Պայմանի պարագան արտահայտվում է՝

ա) Հարակատար դերբայով. Ճիշտն ասած նա այսօր էլ չի աշխատել։ Ազնվորեն ասած՝ ես էլ դեռ ոչինչ չեմ արել։ Նրա վիճակը լավանում էր՝ կապված օրվա պահերին[1]:

բ) Անորոշ դերբայի գործիական հոլովով. Աշխատելով՝ կհասնես արդյունքի, պարապ ման գալով՝ չես հասնի։Երեխայի հետ վատ վարվելով՝ դու արդյունքի չես հասնի։ Հաջողության կհասնես՝ տնքաջան աշխատելով միայն (բառակապակցութ.)։

Ի դեպ, այստեղ ձևի ու հիմունքի պարագաներն ասես ընդհանրանում են։ Բանն այն է, որ պայման «հիշեցնող» սպասարկու բառերի բացակայությունն իսկապե՛ս ստեղծում է հիշյալ շարահյուսական պաշտոնների «խաչաձևում»՝ մի անգամ ևս ընդգծելով, թե որքան կարևոր նշանակություն ունեն կապակցական շարահյուսական միջոցները՝ այս կամ այն պաշտոնը որոշակի դարձնելու հարցում։ Ուրեմն՝ պայմանի պարագա շարահյուսական պաշտոնը առավել որոշակի են դարձնում միայն, լոկ, լոկ, միմիայն եղանակավորող բառերն ու պայմանով կապական բառը։ Օրինակներ՝ Կգամ գործարան՝ քեզ հետ աշխատելու

  1. Նման է հիմունքի պարագային։